Ճապոնիայում տորթի բաղադրատոմս են հորինել որը պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչով

Այս տորթը հանճարեղ հորինվածք է։ Այս կերպ այն ստացվում է շատ նուրբ. Փափուկ ու աներևակայելի համեղ: իսկ շատերին էլ այն դուր է գալիս իր պարզությամբ և շուտ պատրաստելու հնարավորությամբ: Այս համեղության համար ընդամենը անհրաժեշտ է 3 բաղադրիչ:

Ձեզ անհրաժեշտ է

* 3 ձու

* 120 գրամ սպիտակ շոկոլադ (կարող է փոխարինվել կաթով)

* 120 գրամ սերուցքային պանիր (մասկարպոնե)

Պատրաստման եղանակը

Շոկոլադ կտրատել, լցնել ամանի մեջ: Այնուհետև տարանջատել սպիտակուցը դեղնուցիցչ և հարիչով հարել: Դնել որպեսզի շոկոլադը հալվի, որից հետո դրան խառնել սերուցքը և մանրակրկիտ հարել սենյակային ջերմաստիճանում: Ավելացնել այդ խառնուրդին ձվի դեղնուցը և դարձյալ խառնել, որից հետո մաս- մաս ավելացնել սպիտակուցը: Այսպիսով ձեր տորթը կդառնա ավել փափուկ:

Այնուհետև ամանի մեջ յուղապատ թուղտ դնել և ստացված զանգվածը լցնել այնտեղ: տորթը  թխել 170 աստիճան ջերմաստիճանի տակ 15 րոպե: Այնուհետև նվազեցնել ջերմաստիճանը և թխել ևս 15 րոպե: Անջատեք ջեռոցը և թողեք ներսում տորթը սառչի ևս 15 րոպե: Եվ ինչ, անմահական տորթը պատրաստ է: դուք կարող եք վրան շաղ տալ շաքարի փոշի, կամ ջնարակ լցնել: Կարող եք նաև զարդարել հատապտուղներով ու մրգերով:

Այս գեղեցիկ ու համեղ տորթով դուք հաստատ կկարողանանք զարմացնել ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ