Ճապոնացիները սկսել են տները պենոպլաստից կառուցել. տեսանյութ

Այսօր ամբողջ աշխարհում  հազարավոր ընտանիքներ ունեն որակյալ և հարմարավետ բնակարանային խնդիր։ Հարմար տան կամ բնակարանի արժեքն  այնքան բարձր է, որ շատ մարդկանց համար մնում է միայն երազել, որ մի օր իրենց սեփական տունը կունենան:

Ճապոնացի ճարտարապետները շատ օրիգինալ ելք են գտել այս իրավիճակից։ Նրանք առաջարկում են ստեղծել և ձեռք բերել տներ, որոնց ինքնարժեքը չի գերազանցում 2000դոլարը։ Եվ գաղտնիքը այն է, որ դրանք կառուցվում են պենոպլաստից:

Փափուկ և  փխրուն նյութը դարձել է իսկական մրցակից աղյուսին և բետոնին: Այն միայն անհրաժեշտ է ծածկել հրակայուն կազմով: Մեկ տան շինանարությունը տևում է 2 ժամ:

Ի դեպ, կիսագնդի ձեւը շենքի համար պատահական չէ ընտրված։ Կոնստրուկտորներն ասում են, որ դա օգնում է ավելի լավ դիմակայել երկրաշարժերին, որոնք Ճապոնիայում շատ հաճախ են լինում։

Գաղափարի հեղինակները խոստովանում են, որ առայժմ քչերն են համարձակվել բնակվել նման տա Պենոպլաստե տները դեռ պետք է ապացուցեն իրենց մրցունակությունը:

Կոնստրուկտորները հաշվարկներ են կատարել և պնդում են, որ նման տների ծառայության ժամկետը կարող է գերազանցել 300 տարին:

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ