Հերnս ուսուցիչն ամեն օր 8 կմ է անցնում 78 աշակերտներին կերակրելու համար

Զեյն Պաուլսը պարտավոր չէր դա անել և կարող էր օգտվել մեքենայից, բայց նախընտրել է անձամ տանել 78 կերակուրները և բաժանել առավել կարիքավոր երեխաների, ովքեր կարանտինի պատճառով փակվել են տանը:

Բրիտանական Գրիմսբիի տարրական դպրոցի ուսուցիչն ամեն օր անցնում է 8 կիլոմետր  78 աշակերտներին անվճար ճաշ մատուցելու համար: և պատրաստ է դա անել մինչև կարանտինի  վերջ:

Զեյնը նախկին զինվորական է, ֆիթնեսի երկրպագու, զբաղեցնում է դպրոցի տնօրենի օգնականի պաշտոնը և հաճախ մասնակցում է տարբեր բարեգործական կազմակերպությունների սպորտային ակցիաներին:

Մի քանի տարի առաջ նա հեծանիվով երկու շաբաթվա ընթացքում անցել է գրեթե 2000 կիլոմետր ՝ ի պաշտպանություն Cat Zero հիմնադրամի, որն օգնում է երիտասարդներին աշխատանք գտնել:

 «Ճաշեր հանձնելով  ես միաժամանակ ստուգում եմ ՝ արդյոք ամեն ինչ կարգին է իմ աշակերտների հետ։ Ես ուզում եմ, որ նրանք հնարավորինս քիչ հայտնվեն փողոցում կորոնավիրուսի պատճառով»,-ասում է Պաուլսը:

Նա պահպանում է հեռավորությունը, խուսափում է մտերիմ շփումներից և տուն չի մտնում։ Բայց միշտ խոսում է երեխաների և նրանց ծնողների հետ:

Մեկ երեխայի համար նախատեսված անվճար ճաշը ներառում է սենդվիչներ, թխվածքաբլիթներ, չիպսերի տուփ և խնձոր: Պաուլսն ասում է, որ ծանր բեռի անհարմարությունը ոչինչ է, համեմատած իր աշակերտների ծնողների առջև ծառացած փորձությունների հետ, որոնք ստիպված են տանը մնալ ինքնամեկուսացման մեջ:

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ