Հավով ապուրը նորովի. ընդամենը երկու բաղադրիչ որոնք կփոխեն սովորական ուտեստը դեպի լավը

Հոգնել եք  սովորական հավի արգանակից: Մենք կպատմենք, թե ինչպես կարելի է այ նորովի պատրաստել:

Հավի ապուր-ուտեստ, որը մնում է հավասարապես պահանջված  ցանկացած եղանակին: Բայց ինչպես ավելացնել նրան նոր  բույր ու համր: Մի քանի լրացուցիչ բաղադրիչները կփոխեն սովորական ուտեստը ‘ այն դարձնելով ավելի նրբահամ, ֆիլիպինյան ոճով:

Ընդհանուր  ժամանակը տեւում է մոտ 50 րոպե: 15 րոպե նախապատրաստման բաղադրիչների եւ 35 րոպե  բուն պատրաստելու:

 Պարաստելու համար մեզ անհրաժեշտ է

1,5-1,8 լիտր հավի կամ բանջարեղենի արգանակ

2 ճաշի գդալ յուղ կամ կոկոսի յուղ

2 թեյի գդալ ձկան սոուս

2 խոշոր տերև կաղամբ կամ թարմ սպանախ

2 միջին գազար

1 միջին սոխ

4 պճեղ սխտոր

1 մեծ կոճապղպեղ

180 գ սպիտակ բրինձ

Մյուս բաղադրիչները լցոնի պատրաստման համար են

2 բուռ   եփած հավի միս

3 ճաշի գդալ սոյայի սոուս

1 կիտրոնի հյութ

1 թարմ չիլի պղպեղ

1 փոքր սխտոր, սոխ

4 ճաշի գդալ   կոկոսի յուղ

մի բուռ թարմ համեմ

Պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, սկսել  եփել:

Կոկոսի յուղի մեջ տապակել կտրատած սոխը 5 րոպե, այն դարձնելով փափուկ, ժամանակ առ ժամանակ խառնելով, որպեսզի չվառվի, ավելացնել սխտոր, կոճապղպեղ, գազար, մի պտղունց աղ, պղպեղ և տապակել նորից 5 րոպե:

Ավելացնել 1,5 լիտր հավի արգանակ եւ բրինձ, ծածկել կափարիչը , թողնել 20 րոպե եփվի, մինչև բրինձը պատրաստ լինի: Չմոռանաք այն խառնելու մասին: Այդ ընթացքում կտրատում եք կաղամբի տերևները, լցնել խառնուրդի վրա, ավելացնել կանաչին, ձկան սուոսը, կրկին փակել, թողնել 3 րոպե

Որից հետո ավելացնում ենք սոյայի սոուսը, կիտրոնի հյութը, կտրատասծ չիլին:

Այնուհետև բոլոր բաղադրիչները խառնում եք իրար և եփում ևս մի քանի րոպե:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ