Համեղ տապակած կարտոֆիլ պատրաստելու գաղտնիքը. Ոչ բոլորի մոտ է այն ստացվում

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց մենք բոլորս սիրում  ենէ տապակած կարտոֆիլ, բայց քչերը գիտեն, թե ինչպես պետք է  այն ճիշտ պատրաստել:

Մինչեւ վերջերս ես ինքս չէի կարողանում այն ճիշտ տապակել: Ես համացանցում փնտրեցի և գտա կարտոֆիլի տապակման  շատ հետաքրքրիր և օգտակար խորհուրդներ:

Առաջին հերթին, տապակած կարտոֆիլի համը, տեսքը  և բույրը կախված են կարտոֆիլի տեսակից և պատրաստման եղանակից: Պարզվում է, կան կարտոֆիլի սորտեր, որոնք հարմար չեն տապակելու համար

Կարտոֆիլը կարելի է չորացնել նաև

Նախ պետք է  մաքրել կարտոֆիլը, այնուհետև հոսող ջրի տակ լավ լվանալ, որպեսզի օսլան դուրս գա միջից:Այնուհետև կտրատել և լցնել սրբիչի վրա, որպեսզի չորանա: Կարտոֆիլը կարելի է չորացնել նաև անձեռոցիկի օգնությամբ:

Չորացնելուց հետո կարտոֆիլի վրա պետք է մի փոքր ալյուր լցնել և լավ խառնել: Մի վախեցեք շատ ալյուր լցնել, այն երբեք շատ չի լինում: Ալյուրի շնորհիվ կարտոֆիլներն իրար չեն կպնի և տապակվելուց ավելի ոսկեգույն կդառնա:

Միացրեք կրակը, մի փոքր ձեթ կամ յուղ լցրեք: Տապակելու համար ընտրեք միջին կրակ, լցրեք կարտոֆիլը տապակի մեջ, սակայն բերանը չփակեք:

Ի դեպ, ալյուր կարելի է ցանել կարտոֆիլի վրա նաև եփվելու ընթացքում: Լավ բույրի ու համի համար կարելի է ավելացնել սխտոր, սոխ կամ այլ համեմունք, որը սիրում եք:

Չմոռանաք  պատրաստի  կարտոֆիլը զարդարել կանաչիով:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ