Կծու կարտոֆիլ իսպանական ձևով. Այն կարելի է  պատրաստել ցնկացած ժամանակ

Տապակած կարտոֆիլ իսպանական ոճով: Այն գերազանց խորտիկ  է: Այս ուտեստը, սխտորով, լոլիկով և կծու պղպեղով, կարելի է  պատրաստել ցնկացած ժամանակ: Այն շատ հագեցնող է և բուրումնավետ:

Բաղադրիչներ

Ձիթապտղի յուղ-6  ճ.գ

Սոխ-2 հատ

Կարմիր պղպեղ, կծու   — 1  հատ

Չոր գինի   — 2 ճ.գ

Կիտրոնի կեղև 1 հատ

Սխտոր-4 պճեղ

Լոլիկ, կտրատած կտորներով (պահածոյացված) — 400 գ

Կանաչ մաղադանոս

Աղ, պղպեղ

Ջեռոցը միացրեք 200 աստիճանի տակ: Մաքրեք կարտոֆիլը, կտրեք ոչ մանր չափերով: այնուհետև մաքրեք ու կտրատեք սոխն ու սխտորը:

Բուսական յուղի կեսը լցրեք  տապակի մեջ: Ավելացնել կարտոֆիլ և տապակել չափավոր ջերմության վրա, հաճախ խառնելով, 20 րոպե, մինչև կարտոֆիլը սկսի կարմրել: Ավելացնել սոխը և եփել ևս 5 րոպե:

Այուհետև ավելացրեք կծու պղպեղը, գինին, քերած կիտրոնի կեղևը: 2 րոպե տապակելուց հետո ավելացնել լոլիկը և կտրատած մաղադանոսը: աղ ու պղպեղն ավելացնել վերջում:

Այդ ամենը լավ տապակելուց հետո, լցնել ջոռոցի համար նախատեսված  ամանի մեջ և դնել ջեռոցը, տապակել 30 րոպե: Այն ստացվում է շատ հյութալի ու համեղ: Այս ուտեստով կարող եք զարմացնել ցանկացած հյուրի:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ