Իսրայելում Ալլա Պուգաչովան ընտանիքի հետ տեղավորվել է 550 մլն ռուբլի արժողության տանը

Պրիմադոննան իրեն ոչնչից չի զրկում:

Պարզվել է, որ աստղային ընտանիքը   ընտրությունը կատարել է  Կեսարիա փոքրիկ քաղաքում։ Ալլա Բորիսովնան նախկինում էլ էր այցելում այդ վայրը ՝ շրջակայքում վարձակալելով մեծ եռահարկ տուն ՝ մի քանի ննջասենյակով, լողավազանով և նույնիսկ հսկայական այգիով։

Այս անշարժ գույքի արժեքը գնահատվում է 550 մլն ռուբլի,իսկ դրա վարձույթը արժեցել է Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի վրա  ամսական մեկ միլիոն ռուբլի:

Հավանաբար, այս անգամ էլ ամուսինները կանգնեցրել են իրենց ընտրությունը հենց դրա վրա։ 2015 թվականին Պուգաչովան նույնիսկ պատրաստվում էր ձեռք բերել այդ առանձնատունը, սակայն այդպես էլ հայտնի չէ ՝ հաջողվել է դա, թե ոչ:

Քաղաքի ընտրությունը պատահական չէր ։ Այնտեղ ապրում են արտիստուհու մեծ թվով ընկերներ, Մաքսիմ Գալկինի եղբայրը, ինչպես նաեւ այդ շրջաններում տեղի է ունեցել երգչուհու պսակադրությունը նախկին ամուսնու’ Ֆիլիպ Կիրկորովի հետ: Բացի այդ, այնտեղ է գտնվում Ալլա Բորիսովնայի սիրելի կլինիկաներից մեկը, որտեղ  նա մշտապես այցելում է։

Իսկ քանի դեռ ամուսինները Ռnւսաստանում չեն, Գրյազ  գյուղում դղյակը դատարկ չէ։ Ասում են, որ հսկայական տարածքի համար պատասխանատու Պուգաչովան թողել է իր թոռանը ‘ Նիկիտա Պրեսնյակովին, որը նախկինում իր ամառանոցն էր տվել Իստրայում: Նաեւ այնտեղ ապրում են տնային  եւ պահպանության աշխատողները:

Ալլա Բորիսովնան արդեն կապ է հաստատել նոր երկրի երկրպագուների հետ ։ Երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում ցրել է արտագաղթի մասին բոլոր լուրերը ՝ իր մեկնումը բացատրելով հանգստի և բուժման նպատակով:

Սակայն, չնայած դրան, արտիստուհին ընտանիքի հետ հայրենիք վերադառնալ չի շտապում։ Ավելի վաղ տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է Ալլա Բորիսովնան երեխաների եւ Մաքսիմ Գալկինի հետ զբոսնում Իսրայելի քաղաքի փողոցներից մեկում:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ