Ինչ սուրճ են խմում միլիոնատերերը. Դրա համար մարդիկ պատրաստ են վճարել առանց մտածելու

Սուրճը հաճույք է։ Դրա համար մարդիկ պատրաստ են վճարել առանց մտածելու։ Եվ չկա  գումարի սահմանափակում, որ մարդիկ չտան հաճույքի համար:

Իսկ ահա հարուստ մարդիկ շռայլություն չեն համարում մեծ գումարներ տալ  սուրճի թանկարժեք սորտերի ձեռք բերման համար: Օրինակ կան այնպիսի սահմանափակ ծավալներով սուրճի տեսակներ, որոնց գնուն իսկապես հաջողություն կարելի է համարել:

Միլիոնատերերը պատրաստ են հազարավոր դոլարներ վճարել աստվածային ըմպելիքի համար:

Սուրճ Saint Helena Island

Սուրբ Հելենա կղզին Ատլանտյան օվկիանոսում հրաբխային ծագում ունեցող փոքրիկ կղզի է: Համարվում է աշխարհի ամենահեռավոր անկյուններից մեկը։ Նրա վրա մահացել ու թաղվել  է Նապոլեոն Բոնապարտը։

Սուրճը  աճեցվում է 1733 թվականից։ Եվ միայն օրգանական տեսակներ, քանի որ աճեցման գործընթացում օգտագործվում են միայն բնական պարարտանյութեր: Պլանտացիաները գտնվում են 3 հազար մետր բարձրության վրա:

Սուրճն իր համբավը ձեռք է բերել իր բացառիկ ճաշակի և բացառիկության պատճառով, քանի որ դրա արտադրության ծավալը շատ փոքր է: Մեկ կիլոգրամ Saint Helena Island-ի համար պահանջվում է 180 դոլար: Այս տեսակի սուրճը շատ են սիրում խմել Լոնդոնում։

Սուրճ Blue Mountain

 

Այս տեսակն աճում է բարձր լեռնային գոտիներում, մոտավորապես 1800մ ծովի մակարդակից բարձր: Այս սուրճի հատիկները ունեն երկարացված ձև և անսովոր կապույտ-կանաչ գույն:

Blue Mountain-ը կոչվում է թագավորական և համարում է ճաշակի և բույրի չափանիշ: Այն վաճառվում է 500 դոլար մեկ կգ-ի համար: Այս բնության գլուխգործոցի արտադրության ծավալները սահմանափակ են:

Սա միակ տեսակներից է, որ փաթեթավորվում է ոչ թե պարկերում, այլ փայտյա տակառներում:

Ջեյմս Բոնդի մասին վեպերի հեղինակ Յան Ֆլեմինգը երկար ժամանակ ապրել է Ճամայկայում  և եղել է այդ տեսակի երկրպագուն:

Սուրճ Hacienda La Esmeralda

Շատ հազվադեպ և թանկ տեսակ է: Այն աճում է Պանամայի հյուսիս-արևմուտքում: Սուրճ վաճառում են միայն աճուրդներում փոքր լոտերով։ Գինը մեկ կիլոգրամի համար  800դոլար է:

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ