Ինչ չի կարելի տալ կնոջը մարտի 8-ին. Մի քանի խորհուրդ որոնք անպայման պետք է հաշվի առնեք

Այսօր   մարտի 8-ն է, և բոլորը մտածմունքների մեջ են, թե ինչ նվիրեն կանանց: Նրանք, ովքեր դեռ չեն հասցրել նվեր գնել մայրիկին, տատիկին, ընկերուհուն կամ երկրորդ կեսին, արժե շտապել: Սակայն կան որոշակի նվերներ, որոնք այնուամենայնիվ չարժե նվիրել:

Զարդ

Պետք չէ ինքներդ ձեզ անհարմար վիճակի մեջ դնել, նվեր գնելով ինչ-որ ականջօղեր,ցածրորակ մետաղից բրոշ կամ կախոց: Կինը նման նվերից չի ուրախանա։ Հատկապես, եթե ամեն ինչի հանդեպ, բացի ոսկուց եւ արծաթից, նա ալերգիա ունի: Նման դեպքերը հազվադեպ չեն: Կամ պետք է տաք շատ թանկարժեք զարդեր, կամ ընդհանրապես չտալ:

Խոհանոցային պարագաներ

Եթե ձեր նվեր ստացողը չի կառուցում շեֆ-խոհարարի կարիերա եւ չի սիրում պատրաստել, ապա հեռու մնացեք նման իր նրան նվիրելուց:  Այդ օրը կինը ցանկանում է փայլել և իրեն թագուհի զգալ, այլ ոչ թե ձեռքին պահել   դանակների նոր հավաքածուն կամ թավան և ձևացնել, թե հենց այդ մասին է երազել ։

ՆերքնազգեստՇատ անձնական նվեր է դա:   Արդյոք Ձեր ընտրած ներքնազգեստը կընդգծի նրա կազմվածքը։

Ամեն ինչ կապված է քաշի կորստի հետ

Աստված մի արասցե եթե որոշեք կնոջը նման նվեր տալ:Հատկապես, եթե նվեր ստացողը մշտապես անհանգստանում է իր արտաքին տեսքի և քաշի մասին ։ Նա կարող է հեշտությամբ գնահատել այն որպես ակնարկ իր թերությունների, նույնիսկ եթե դուք չեք մտածել նման բան:

Քաղցրավենիք

Շատ կանայք արդեն գարնան առաջին ամսվանից մտածում են լողափի մասին, իսկ դա էլ իրենից ենթադրում է կազմվածքի վերանայում: Քաղցրավենիքը դրան խանգարում է:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ