Ինչ է կատարվում Բիլանի հետ. Նա նոր սկանդալի կիզակետում է հյատնվել

Դիմա Բիլանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։Օրերս համացանցում տեսանյութ էր հայտնվել՝ Դիմա Բիլանը բեմ է դուրս եկել ոչ սթափ վիճակում։ Հանդիսատեսի նկարահանած այդ կադրերում երգիչը հազիվ է կանգնում ոտքերի վրա, հաճախ ընդհատում է ելույթն ու չի ընկնում նոտայի մեջ

Հյուրերը   խոստովանել են, որ շոկի մեջ են եղել Բիլանի պահվածքից: Իսկ չէ որ համերգի համար, նախնական գնահատականներով, նա տպավորիչ հոնորար է ստացել՝ ավելի քան հինգ միլիոն ռուբլի։

Մի քանի ժամ անց Բիլանը որոշել է արդարանալ հիասթափված երկրպագուների առաջ։

«Ամենավատ բանը, որ կարող եմ անել, պարզապես հարբելն է։ Ես շատ եմ  լացել,  աչքերիս վրա երևում է, երևի… Ես շատ հոգնած եմ », — պատճառաբանել է Դիմա Բիլանը սոցիալական ցանցերում ։

Երգիչը տեսաուղերձ է ձայնագրել, որն ավելի շատ խոստովանություն էր հիշեցնում:Արտիստը խոստովանել է, որ ելույթից առաջ մի քիչ ալկոհոլ է օգտագործել։

Բիլանը պատմել է.նա արդեն վաղուց ընկճված վիճակում է։ Հյուրախաղերը, նկարահանումներն ու համերգները նրանից շատ ուժ են խլում, գումարած նաեւ առողջական խնդիրներ են սկսել ի հայտ գալ։

Ի դեպ, սա արդեն առաջին դեպքը չէ, երբ արտիստը ներողություն է խնդրում անպատշաճ վարքագծի համար։ Երկու տարի առաջ Սամարա քաղաքի հատակին երգիչը հարբած վիճակում անպարկեշտ շարժումներ էր կատարում բեմում։

Այդ ժամանակ Բիլանը նույնպես ներողություն է խնդրել, անվճար համերգ է տվել Սամարայի բնակիչների համար ։ Երգիչը մարզային հիվանդանոցին նոր բուժտեխնիկա է նվիրել եւ վճարել մանկական խաղահրապարակի տեղադրման համար։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ