Ինչպես տնային պայմաններում 10 րոպեում պատրաստել մեր մանկության խտացրած կաթը

«Խտացրած կաթ» բառն  արդեն քաղցր է հնչում: Շատերին խտացրած կաթը հիշեցնում է մանկության մասին, երբ հրուշակեղենի նման հսկայական ընտրություն չկար, և  քաղցր խտացրած կաթը իսկական  հեքիաթ էր:

Բացի այդ, այն չունի խմորիչ, ալյուր, սննդային հավելումներ, բայց ունի  շատ կալցիում, որը պարունակվում է կաթի մեջ:

Եթե դուք չեք վստահում խանութի խտացրած կաթերին, որոնք ամբողջությամբ պատրաստում են՝ օգտագործելով բուսական ճարպեր, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է:

Եփած խտացրած կաթը շատ լավ է տնային տորթերի, աղանդների պատրաստման համար: Այնպես որ, պատրաստեք այս խտացրած կաթը ընդամենը 10 րոպեում:

Բաղադրիչներ

1բաժակ կաթ

1բաժակ շաքար

1 բաժակ կաթի փոշի

50 գրամ կարագ

1թ.գ ջուր

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցրեք շաքարն ու ջուրը: Դրեք կրակի վրա, խառնեք, մինչև շաքարն ամբողջությամբ հալվի և դառնա կարամել: Կարամելի վրա ավելացրեք  կարագը և շարունակեք այն պահել կրակի վրա, որպեսզի կարագը հալվի:

Այդ ընթացքում տաքացրեք կաթն ու ավելացրեք կարամելի վրա՝ անընդհատ խառնելով: Չվախենաք, եթե ադ ընթացքում գնդիկներ առաջանան:Կարամելը կաթի մեջ կհալվի մի քանի րոպեում:Երբ զանգվածն արդեն միատարր է, ավելացրեք կաթի փոշին, լավ խառնեք կրակի վրա 3 րոպե և սառեցրեք խտացրած կաթը: Այն պահեքփակ ամանի մեջ սառնարանում:

Բարի ախորժակ…

Այս խտացրած կաթով առաջարկում ենք թխել ընտիր Իդեալ թխվածք․

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ