Ինչպես սովորել սիրել ինքդ քեզ. Հոգեբանների խորհուրդը

Այսօր միայն ծույլ մարդը չի ասի, որ պետք է բարձրացնել սեփական ինքնագնահատականդ և սիրել ինքդ քեզ, հակառակ դեպքում ոչ ոք քեզ չի գնահատի ու սիրի:

Դա, անշուշտ, այդպես է, սակայն շատերն այդ մասին մոռանում են՝ խոսելը հեշտ է, սակայն ոչ ոք չի գործում: Շատ կարևոր է ոչ միայն  ինքդ քեզ սիրելը, այլև տիրապետել այն գործիքներին, որոնք բարձրացնում են քո ինքնագնահատականը:

Զգուշորեն ընտրեք հաղորդակցման շրջանակ

Հեռացրեք ձեր շրջապատից այն մարդկանց, ովքեր կայուն կերպով նվազեցնում են ձեր ինքնագնահատականը: Օրինակ, քրոնիկական քննադատները, թունավոր մարդիկ վատ ընկերներ են:

New year. Party theme. Ladies in a elegant dress with champagne. People drinking alcohol.

Նրանց կողքին դուք ենթագիտակցորեն սկսում եք կասկածի տակ դնել ձեր արժանիքներն ու նպատակների իրականությունը: Այդ մարդկանց կարծիքով  դուք ամեն ինչ սխալ եք անում։ Նրանց նպատակն է ինքնահաստատվել, իսկ մյուսների մոտ բարդույթներ առաջացնել:

 Ավելի ակտիվ շփվեք դրական մարդկանց հետ

Այս կանոնը բխում է նախորդկետից՝ բացառելով բացասական մարդկանց, շփվեք դրականների հետ:

Նրանք, ովքեր գովաբանում են ձեզ, դրական են ազդում ձեր  գնահատականի վրա, նույնիսկ եթե դա ձեզ այնքան էլ արժանի չէ: Տեսնել մի շարք մարդկանց, ովքեր ուրախանում են ձեր հաջողություններով, ավելի վստահ դառնալու հիանալի միջոց է։

Ընդունել հաճոյախոսություններ

Դադարեք  հաճոյախոսություններին բացասական կերպով պատասխանել: Սովորեք այդ հաճելի խոսքերի համար շնորհակալություն հայտնել, այլ ոչ թե փորձեք արդարանալ:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ