Ինչպես է 11-ամյա ամերիկուհին օգնել Լինքոլնին նախագահ դառնալ

Բոլորը գիտեն Աբրահամ Լինքոլնին ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների  16-րդ նախագահին, ով մորուք էր պահում։ Բայց քչերը գիտեն, որ այդ մորուքը նրան խորհուրդ է տվել աճեցնել Նյու Յորք նահանգի փոքրիկ քաղաքում բնակվող 11-ամյա աղջիկը։

1860 թվականի հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը նամակ ստացավ 11-ամյա աղջնակ Գրեյս Բեդելից, որն ապրում էր Վեստլենդում (Նյու Յորք նահանգ)։ Երիտասարդ ամերիկուհին Լինքոլնի կողմնակիցն էր։ Սակայն նա կարծում էր, որ նախագահը շատ վատ դեմք ունի, ուստի աղջիկը նախագահին խորհուրդ տվեց մորուքը աճեցնել։

 

 

Նամակն ուներ հետևյալ բովանդակությունը. «Ես չորս չափահաս եղբայր ունեմ, որոնցից մեկն առանց կասկածի ձեր օգտին կքվեարկի ընտրություններում։ Բայց եթե դուք մորուք պահեք, ես կփորձեմ համոզել մյուսներին հետևել նրա օրինակին. Մորուքով դուք ավելի ներկայանալի տեսք կունենաք, քանի որ դուք շատ նիհար դեմք ունեք։

Բոլոր կանայք սիրում են մորուքավոր տղամարդկանց, հետեւաբար, նրանք կփորձեն համոզել իրենց ամուսիններին և սիրելիներին, որպեսզի նրանք իրենց ձայնը տան ձեզ  և այդպիսով դուք նախագահ կդառնաք»:

Լինքոլնը նամակին պատասխանել է 1960 թվականի  հոկտեմբերի 19-ին. «Ես նախկինում երբեք մորուք չեմ պահել։ Չե՞ք կարծում, որ բոլորն ինձ հիմար կհամարեն, եթե ես հիմա սկսեմ մորուք պահել»:

Սակայն Աբրահամ Լինքոլնը հետևեց աղջկա խորհրդին և 1860թ. նոյեմբերի 6-ին ընտրվեց ԱՄՆ 16-րդ նախագահ ՝ առաջ անցնելով Դեմոկրատական կուսակցության իր մրցակիցներից։ Այդ ժամանակ նա 51 տարեկան էր, և գուցե նա մտածեց, որ մորուքով նա ավելի խիզախ տեսք կունենա։

 

 

 

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ