Ինչպես են Ձմեռ պապին կոչում տարբեր երկրներում

Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան թափառական ժանգլյորներն ու խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ «Ձմեռ պապի» կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սուրբ Նիկողայոսի (270–345թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին:

Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են այդպես է ձևավորվել բարեգործությունը:

Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.  ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի:

Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի:

Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը: 1970-ական թվականներից Ձմեռ պապն «այցելում» է նաև տներ:

Այսօր Ձմեռ պապին աշխարհի շատ երկրներում տարբեր կերպ են անվանում: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Ավստրիա՝ Սուրբ Նիկոլայ,

Ալտայ՝ Սոոկ-Թաադակ,

Բրազիլիա՝ Պապայ Նոյել,

Հունգարիա՝ Միկուլաշ,

Գերմանիա՝ Վայնախթսման,

Դանիա՝ Յուլետոմտե,

Իտալիա՝ Բաբբո Նատալլե,

Կալմիկիա՝ Զուլ,

Կարելիա՝ Պակկայնե,

Կիպրոսի հույները` Վասիլ,

Չինաստան՝ Շանդան Լաոժեն,

Հոլանդիա՝ Սանդերքլասս,

Նորվեգիա՝ Յուլենիսսեն,

Լեհաստան՝ Սուրբ Նիկոլայ,

Լիտվա՝ Սյանիս Շալտիս,

Ռուսաստան՝ Դեդ Մորոզ,

Ռումինիա՝ Մոշ Ջարիլե,

Սերբիա, Խորվաթիա՝ Դեդա Մռազ,

Վրաստան` Թովլիս Բաբուա,

ԱՄՆ՝ Սանտա Կլաուս,

Ուզբեկստան՝ Կոռ Բոբո,

Ղազախստան՝ Այազ Աթա,

Ուկրաինա՝ Դիդ Մորոզ,

Ֆինլանդիա՝ Յոլլոպուկկի,

Ֆրանսիա՝ Պեղ Նոյել,

Չեխիա՝ Սլովակիա՝ Միկուլաշ,

Չիլի՝ Վյեդժո Պասկուեռո,

Շվեդիա՝ Յուլ Տոմտեն,

Յակուտիա՝ Դեդ Դիլ, իսկ Ձյունանուշը՝ Խարչաանա ,

Հայաստան՝ Ձմեռ պապիկ կամ Կաղանդ պապիկ

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ