Յոգան շատ օգտակար է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի համար: Վերջին տարիներին այն մեծ տարածում է գտել ոչ միայն աշխարհում, այլև Հայաստանում: Յոգայով զբաղվում են նաև մեծահասակները, քանի որ այն հոգու և մարմնի ներդաշնակություն է ապահովում:
Յոգան օգնում է ոչ միայն պահպանել լավ կազմվածքը, այլ բարելավում է ինքնազգացողությունը:
Սթրեսը, տագնապն ու անհանգստությունը շատ հաճախ դառնում են տարբեր հիվանդությունների պատճառ: Եթե գոնե 90 րոպեով հրաժարվեք սմարթֆոնից և նոութբուքից և զբաղվեք յոգայով, դա ձեզ կդարձնի շատ ավելի առողջ ու երկարակյաց:
Յոգայի սիրահարները նշում են, որ այն «վերանորոգում» է հոդերը՝ արթրիտի կանխարգելում ապահովելով: Հենց այդ պատճառով են յոգայի սիրահարները շարժունակ մնում մինչև խոր ծերություն:
Այսօր աշխարհում ավելի քան 250 միլիոն մարդ զբաղվում է յոգայով:
Յոգան հստակ գիտություն է, որտեղ կան բազմաթիվ հատուկ վարժություններ,որոնք թույլ են տալիս արտահայտել մարդու ներուժը, բացահայտել յուրաքանչյուր անհատի բնորոշ հսկայական ֆիզիկական և մտավոր ունակությունները և պահպանել լավ ֆիզիկական վիճակ:
Շատ յոգերի կարծիքով յոգան հնարավորություն է տալիս դուրս գալ գորշ առօրյա կյանքից և մտնել նոր, ֆանտաստիկ և կախարդական աշխարհ: Առաջին գործոնը, որը գրավում է մարդկանց, բազմակողմանիությունն է, քանի որ ցանկացած տարիքի և ֆիզիկական պատրաստվածության տեր մարդ կարող է զբաղվել յոգայով:
Յոգայի վարժություններից շատերը հավասարակշռության հետ են կապված: Որոշ վարպետներ պնդում են, որ յոգայում ամենակարևորը ասանների ժամանակ մարմինը թուլացնելն է, ինչը շատ օգտակար է մարմնի և հոգու համար: Մարմնի նկատմամբ վերահողություն հաստատելու այս պրակտիկան կարող է օգնել զերծ մնալ կոտրվածքներից: