Ինչու են մարդիկ կրծում մատները. Շատերը կարծում են որ դա անհանգստության նշան է

Շատերը կարծում են, որ եղունգները կրծելու սովորությունը անհանգստության նշան է: Սակայն միշտ չէ,որ այդպես է: Գիտնականներն ապացուցել են, որ այդ սովորություններն ավելի բարդ տագնապի մասին են խոսում, քան սովորական անհանգստությունն է:

Բոլոր նրանք, ովքեր կրծում են եղունգները, ունեն մեկ ընդհանուր գիծ:

Եղունգներ կրծելը ամենաանվտանգ զբաղմունքը չէ, եթե արդյունքում բաց և չմշակված վերքեր են մնում. դրանք հեշտությամբ կարող են վարակվել: Մի բրիտանացի նույնիսկ մահшցել է զարգացող վարակից:

Եղունգներ կրծելն  այնքան էլ հազվադեպ սովորություն չէ: Մարդկանց 20-30 տոկոսը կրծում են իրենց մատները, որոնց մեծ մասը կանայք են:

Հետազոտողները նշում են, որ ամեն մեկի մոտ եղունգներ կրծելու պատճառները տարբեր են, ոմանք կրկնում են ծնողների, եղբայր-քույրերի արածները: Այն կարող է բնածին լինել կամ ձանձրույթը հաղթահարելու միջոց:

Փորձագետները նշում են, որ  երեխային հաճելի է եղունգները կրծել, դա նրան ֆիզիկական հաճույք է պատճառում: Չի բացառվում, որ այդ հաճույքը խեղաթյուրված ձևով փոխարինում է այլ, իրեն անմատչելի գործողությունների:

Այդ սովորություից երեխային ազատելու համար պետք է առաջարկել այլ զբաղմունք, որը ավելի հաճելի է նրան:

Մինչ օրս մասնագետները չեն կարողանում հստակ նշել, թե ինչն է ստիպում մարդկանց կրծել եղունգները: Ոմանք կարծում են, որ  դա տեղի է ունենում սթրեսի հետևանքով, իսկ ոմանք էլ որ դա հոգեկան խնդիրների ազդանշան է:

Բացի այն, որ եղունգներ կրծելով կարող եք բակտերիաներ առաջացնել, այն կարող է վնասել նաև ատամների էմալը:

Գնահատականը
( 1 оценка, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ