Ինչու է կարևոր որպեսզի երեխան քնի 21։00–ից ոչ ուշ

Ինչու պետք է երեխաներին քնացնել 21:00-ից ոչ ուշ: Երեխա ժամանակ շատերս ենք հիշում, երբ տան անդամները գալիս և ասում էին՝ «Ժամը 9–ն է, երեխաները պետք է պառկեն քնելու» :

Ժամանակներն ու սովորությունները փոխվել են սակայն ոչ միայն մեծերի մոտ, այլև երեխաները: Ներկայումս ծնողները շատ են բողոքու, որ երեխաները չեն քնում, քնելուց էլ շատ ուշ:

Սակայն երեխան պետք է շուտ պառկի քնելու, քանի որ աճի հորմոնը սկսում է օրգանիզմում արտադրվել քնի չորրորդ փուլի ընթացքում, այսինքն մոտավորապես ժամը 00։30–ին։ Եթե երեխան քնում է շատ ուշ, երեխայի օրգանիզմին շատ քիչ ժամանակ է մնում այդ հորմոնն արտադրելու համար, ինչը լրջորեն ազդում է երեխայի աճի վրա։

Կատարված ուսումնասիրությունների համաձայն` քնի ճիշտ ռեժիմ ունեցող երեխաներն ավելի կենտրոնացած են դասերի ժամանակ և ավելի լավ են հիշում նյութը։

Դրական փաստերից է նաև այն, որ ռեժիմով ապրող երեխաների մոտ ավելի քիչ է մեծահասակ տարիքում Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդալու ռիսկը, քանի որ, ըստ բժիշկների, այդ հիվանդության զարգացումը դանդաղեցնում են քունն ու ֆիզիկական վարժությունները։

 Իրավիճակը փոխելու համար պետք է շուտ պառկեն քնելու ոչ միայն երեխան, այլ նաև ընտանիքի բոլոր անդամները։ Չէ որ, եթե երեխան քնելիս ձայներ է լսում, լույս է տեսնում դռան արանքից, ապա ավտոմատ կերպով գալիս է այն եզրահանգման, որ դեռ քնելու ժամանակը չէ։

Կարելի է սովորություն ձևավորել և ամեն երեկո, քնելուց առաջ, երեխային գիրք ընթերցել։ Այդ կերպ, նա կհասկանա, որ եթե մայրիկն իր համար գիրք է կարդում, նշանակում է` շուտով քնելու ժամն է։

Չմոռանաք  նաև սպորտի մասին։ Երեկոյան մարզվող երեխաները շատ ավելի արագ են քուն մտնում։

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ