Ինչի է հանգեցնում դեռահասների մոտ մաստակ ծամելու հակումը

Թել Ավիվի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաների և դեռահասների մոտ գլխացավերի հիմնական պատճառներից մեկը մաստակն է:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Մանկական նյարդաբանություն (Pediatric Neurology) բժշկական ամսագրում: Ինչպես նշում են բժիշկները, մանկական տարիքում գլխացավի դեմ բողոքները դարձել են տարածված երևույթ, հատկապես աղջիկների շրջանում:

Իսրայելական հիվանդանոցների բժիշկները նկատել են, որ հաճախակի գլխացավերից բողոքող երեխաների մեծ մասը պարբերաբար մաստակ են ծամել, ինչից հետո որոշում է կայացվել փորձարկումներ անցկացնել։

Բժիշկները 30 կամավոր են ընտրել երեխաների և  դեռահասների շրջանում և խնդրել նրանց դադարեցնել մաստակ ծամելը։

Մեկ ամիս անց, 30 կամավորներից 19-ը նշել են, որ գլխացավերն ամբողջությամբ անցել են, իսկ 7-ն էլ նշել են, որ միգրենի հաճախականությունն է ինտենսիվությունը նվազել է կտրուկ:

Արդյունքները փորձարկելու համար 26 կամավորները, որոնց մոտ նկատվել էր բարելավում, համաձայնել են սկսել մաստակ ծամել ևս 2 շաբաթ: Մի քանի օր անց բոլորի մոտ նկատվել է միգրենի ախտանիշներ:

Հարկ է նշել, որ նախկինում գիտնականներն արդեն ուսումնասիրել են ծամոնի ազդեցության հավանականությունը գլխացավի առաջացման վրա: Գիտնականները կասկածում են, որ մշտական ծամումը չափազանց ուժեղ լարվածություն է ստեղծում քունքա-ստորին ծնոտային հոդում։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ