Թագավորական ձվաձեղ պանրով և սպանախով. Այն իսկապես ձեզ շատ դուր կգա

Թագավորական պալատը կիսվել է Ուելսի արքայազնի սիրելի ուտեստներից մեկի բաղադրատոմսով։ այս կատարյալ ձվածեղը սպանախով և պանրով  պատրաստելու համար ձեզ ընդմենը 10 րոպե է անհրաժեշտ:

Արքայազնը նախընտրում է այս կերակրատեսակը ուշ նախաճաշի համար, հայտնի է, որ հաճախ նա չի ճաշում, օրվա ժամանակը նվիրելով աշխատանքին, ինչը նշանակում է, որ նրան   անհրաժեշտ է ուժի առույգության պաշար ամբողջ օրվա համար:

Դատելով Քլարենս Հաուսի հրապարակած լուսանկարից ՝ ախորժելի ուտեստը կարող է բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերել։

Նկարագրության մեջ նշվում է, որ  ձվաձեղը կարելի է պատրաստել ցանկացած տեսակի պանրով:

Բաղադրիչներ

100գ եփած սպանախ

լոլիկ չերրի կամ չորացրած

35գ   փափուկ պանիր

մեկ ձու

80մլ  կարագ

15գ կոշտ պանիր

թարմ ռեհանի տերևներ

Պատրաստման եղանակը

Տապակի մեջ յուղ քսել, լցնել արդեն եփած սպանախը և կտրատած չերրի լոլիկը: ամանի կենտրոնում փոքրիկ տեղ թողեք: Այնուհետև լոլիկի վրա լցրեք քերած պանիրը ու ռեհանի տերևները:

Այնուհետև աղև և պղպեղ արեք:

Ձուն լցրեք ամենակենտրոնում, որից հետո ավելացրեք կարագ:Վերջում վրան քերած պանիր ավելացրեք և դրեք ջեռոցը՝ 180 աստիճանի տակ:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ