Երբևէ մտածել եք թե ինչ են նշանակումմ մեքենաների լոգոները. Դրանք մեծ նշանակություն ունեն

Ինչպես հայտնի է, ճիշտ նեյմինգն այսօր բիզնեսում շատ խնդիրներ է լուծում։ Ընկերության կամ բրենդի անվանումը պետք է անպայման համապատասխանի գնողունակության սպասումներին։

Եվրոպայում մեքենաների պատկերակները և դրանց անվանումները արժանացել են ամենակարևոր տեղին ։ Եթե ամերիկացիները կարող են իրենց թույլ տալ ազատություններ նեյմինգում, ապա եվրոպական կորպորացիայի համար դա անթույլատրելի է ։

Mercedes Benz

3 գագաթ ունեցող աստղը թվագրվում է 1870թ., երբ Գոթլիբ Թեյմլերը իր կնոջը աստղով բացիկ ուղարկեց: Նրա ցանկությունն էր եռագագաթ աստղը տեսնել իրենց բոլոր գործարանների գլխամասերում: Այն նշանակում է հաղթանակը «հողի, ջրի ու օդի» նկատմամբ:

BMW

Ստեղծվել է Rapp Motorenworke ընկերության վերակազմավորման արդյունքում: Այն պահպանել է Rapp-ի լոգոյի դինամիկան ու նախագիծը: Կապույտ ու սպիտակ գույները Բավարիայի դրոշի գերակշռող գույներն են: Այսպես առաջացել է BMW-ի նոր լոգոն:

Ferrari 

Էլեգանտ, հպարտորեն արշավող ձին հայտնի է որպես իտալական հռչակավոր արտադրողի՝ Ferrari-ի խորհրդանիշ: Այս սիգարշավող ձին իրականում պատկերված է եղել իտալական կործանիչ ինքնաթիռի վրա Առաջին համաշխարհայինի ժամանակ:
Կործանիչի հերոսական օդաչուի մայրը խնդրել է Էնզո Ֆերարիին այս ձին դնել բոլոր մեքենաների վրա: Նա պնդել է, որ այն հաջողություն կբերի: 100 տարի անց այն դեռ գոյություն ունի՝ հետևի գեղեցիկ դեղին ֆոնով, որը Մոդենայի գույնն է:

Chevrolet

Ամերիկյան ամենահայտնի մեքենաներից մեկի լոգոն իր արմատներով կապված է Եվրոպայի հետ: Այն առաջին անգամ օգտագործվել է 1914թ. և եղել է ֆրանսիական մի հյուրանոցի պաստառի դիզայնը: Հիմնադիր Ուիլիամ Դյուրանթը «գողացել է» այն:  60-ական թթ. Ֆերուչիո Լամբորջինին Սևիլիայում լավ ժամանակ է անցկացրել Դոն Էդուարդո Միուրայի հետ, ով իսպանական թանկարժեք ցլերի սիրահար էր և մեծ հավաքածու ուներ: Այս կենդանիներն այնքան մեծ տպավորություն են թողել Լամբորջինիի վրա, որ նա որոշել է, որ իր լոգոն պիտի լինի կատաղած ցուլ:
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ