Եթե ժամանակի խնդիր ունեք ապա այս աղցանը հենց ձեզ համար է. Փորձեք և կհամոզվեք

Շատ պարզ է, հեշտ է պատրաստել, և որ ամենակարևորն է, աներևակայելի համեղ ուտեստ է:

Բաղադրիչներ

Բրինձ-250 գ

Լոլիկ-0,5 կգ

Պահածոյացված եգիպտացորեն – 1տարա

Սոխ-2 հատ

Քերած  պանիր-100 գ

Կարագ-80 գ

Մաղադանոս կանաչի

Պղպեղ

Աղ

Պատրաստման եղանակը

Աղաջրի մեջ եփել բրինձը: Այդ ընթացքում պատրաստում ենք բանջարեղենը:

Ջրից հանում ենք եգիպտացորենը, խորհանարդներով կտրատում ենք լոլիկը, իսկ սոխը՝ մանր: Մեծ ամանի մեջ քերում ենք պանիրը, կտրատում ենք մաղադանոսը:

.Եփված պատրաստի բրինձը տապակել  կարագով: Բրնձի վրա ավելացնել սոխը, լոլիկը, եգիպտացորենը, շոգեխաշել 5-10 րոպե: Դրանից հետո աղ ու պղպեղ անել, լցնել քերած պանիրն ու մաղադանոսը:

Բրնձի բաղադրության մեջ 8 սպիտակուց կա, նաեւ B3, PP, ինչպես նաեւ B1, B2 եւ B6 վիտամիններ, որոնք նպաստում են սննդարար նյութերի դրական էներգիայի փոխակերպմանը։

Բացի այդ դրանում առկա են բազմաթիվ հանքանյութեր, ինչպիսին են կալիումի պերմանգանատը, կալիումը, ֆոսֆորը, կալցիումը, երկաթը, մագնեզիումը, պղինձը, սելենը եւ ցինկը։

Բրնձում բացակայում է գլյուտենը, որը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։Բրինձը օգտակար է նյարդային համակարգի, մաշկի, ինչպես նաեւ եղունգների եւ մազերի վիճակի համար։

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ