Դուք այսպիսի ապուր երբևէ չեք կերել. այն շատ հեշտ է պատրաստվում ու անմահական համ ունի

Ուզում եք բուրումնավետ հավի մսով  ապուր պատրաստել, ինչպես ասիական խոհանոցում է: Դա շատ հեշտ է, պարզապես պետք է բաղադրատոմսն իմանալ: Իսկ բաղադրատոմսը մենք հիմա ձեզ կտանք:

Ձեզ  անհրաժեշտ է

Հավի խոշոր ազդր-6 հատ

Միջին սոխ-2 հատ

Կարմիր կծու պղպեղ-1 հատ

Աղացած պղպեղ-1 ճաշի գդալ

Սխտոր-3պճեղ

Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ

Հավի բուլյոն-1 լ

Քերած պանիր-100գ

Սպիտակ պահածոյացված լոբի-400 գ;

պահածոյացված եգիպտացորեն-100 գ;

աղ:

Պատրաստման եղանակը

Հավի միսը կտրատել փոքր կտորների:

Կաթսան դնել  ուժեղ կրակի վրա և մեջը լցնել 2 ճաշի գդալ բուսական յուղ: Վրան լցնել հավի միսը և տապակել այնքան, մինչև այն դառան ոսկեգույն, մոտավորապես 5 րոպե: Լցնել ափսեի մեջ:

Բլենդերի մեջ լցնել պղպեղը, սոխն ու սխտորը: Կտրատել ոչ շատ մանր: Տապակել միջին կրակի վրա:Այնուհետև լցնել ալյուրը, պետք է անընդհատ խառնել ու ավելացնել մյուս բաղադրիչները՝ եգիպտացորենը, լոբին: Խառնելով պետք է ավելացնել նաև բուլյոնը և հասցնելնել եռման ջերմաստիճանի:Աղը պետք է լցնել ըստ ճաշակի:

Մատուցելուց առաջ պետք է ապուրի վրա ավելացնել քերած պանիրը, կարող եք նաև կանաչի ավելացնել:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ