Դդմիկով պանրով ու կանաչիով այս ուտեստը կգոհացնի ցանկացածին. Այն շատ հեշտ է պատրաստվում

Դդմիկը ոչ միայն համեղ բանջարեղեն է, նաև շատ օգտակար հատկություններ ունի
Ցածր կալորիականություն ունեցող և մանրաթելերով հարուստ այս բանջարեղենը պարունակում է մի շարք միկրոտարրեր ու հանքանյութեր, ուստի սեփական առողջության մասին հոգ տանող յուրաքանչյուր ոք պետք է իր   սննդակարգը հարստացնի դդմիկով:

Դդմիկի 100 գրամում պարունակվում է ընդամենը 17 կկալ, ուստի այն հիանալի մթերք է գեղեցիկ կազմվածքը պահպանելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:

Առաջարկում ենք այս անհավանական ուտեստը, որը կզարդարի ցանկացած սեղան, համեղ է և խոստանում ենք, որ ամանի մեջ ոչինչ չի մնա:

Պանրով և կանաչիով տապակած դդմիկները  շատ համեղ են: Հյուրերը հաստատ կխնդրեն, որ ավելացնեք:

Բաղադրիչներ

Դդմիկ-600 գրամ

Կաթ-100մլ

Ձու-4-5 հատ

Քերած պանիր-150 գրամ

Սխտոր-3 պճեղ

Սոխ,սև պղպեղ, աղ, բուսական յուղ

Պատրասման եղանակը

Մեծ խորհանարդներով կտրատում ենք դդմիկը, այնուհետև կտրատում ենք կանաչին և ավելացնում վրան, հետո քերում ենք պանիրը, ավելացնում:

Առանձին ամանի մեջ լցնում ենք ձուն, աղը, սև պղպեղը, սխտորը և խառնում ենք և ավելացնում ենք կաթը, էլի խառնում ենք, ավելացնում ենք մի քիչ քերած պանիր և այդ ամենը լցնում ենք դդմիկների վրա և լավ խառնում ենք:

Այնուհետև վերցնում ենք տապակին, քսում ենք բուսական յուղը, ստացված զանգվածը լցնում ենք մեջը, վերևից ցանում ենք մնացած քերած պանիրը: Այնուհետև այն դնում ենք ջեռոցը և թողնում 40 րոպես:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ