Գեղեցկության և առողջության աղբյուր. Ինչով է օգտակար մաքուր խմելու ջուրը

Մարդու օրգանիզմի 60 տոկոսը կազմված է ջրից, իսկ նյարդային համակարգի և ուղեղի՝ 85 տոկոսը: Ջուրը հյուսվածքների, այսպես ասած, հիմքն է և մասնակցում է օրգանզիմում տեղի ունեցող քիմիական գործընթացներին և օգնում է պահպանել հիմնական գործառույթները:

Նպաստում է նյութափոխանակության բարելավմանը: Շատ կարևոր է, որ հետևեք, թե օրվա ընթացքում որքան ջուր եք խմում: Գլխավոր խորհուրդը, որ կարելի է տալ բոլորին՝ խմեք այնքան ջուր, որքան ցանկանում է օրգանիզմը:

Ջուրը հանդիսանում է ամենուժեղ հակաօքսիդանտներից մեկը, որն մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից: Այն կարգավորում է իմունային համակարգը և չեզոքացնում թթուները:

Ջրի պակասի պատճառով վնասակար նյութերի քանակը օրգանիզմում ավելանում են: Ահա թե ինչու ջրազրկվելը ուղեկցվում է գլխացավերով, անհանգստությամբ, արագ հոգնածությամբ, քնի խանգարումներով և իմունիտետի նվազմամբ:

Առողջության բարելավման համար անհրաժեշտ է ամեն օր խմել առնվազն 2 լիտր մաքրված ջուր: Տարվա շոգ եղանակին օգտագործվող հեղուկի քանակը պետք է ավելանա։ Ջրային հաշվեկշռի կարգավորումը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա:

H2O և գեղեցկություն

Ցանկացած կին, ով ցանկանում է մնալ գեղեցիկ և իրեն առողջ զգալ, պետք է բավարար քանակությամբ ջուր խմի։ Ջրի օգտագործումից է կախված մաշկի առանձգականությունը և գեղեցկություն: Դրանով քիչ կնճիռներ կունենաք, մաշկը չի թեփոտվի:

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ