Բացասական էներգիայից ազատվելու մի քանի միջոց

Անհրաժեշտ է օդափոխել բնակարանը ու միևնույն ժամանակ ազատվել փոշուց: Լվանալ այն իրերը, որոնք շատ արագ են կլանում փոշին՝ բարձեր, ծածկոցներ և այլն:

Վառեք անուշահոտ բույրեր

Ընտրեք այնպիսի բուրմունքներ, որ հեղձուցիչ չլինեն ու թարմություն բերեն: Մի քանի րոպեն բավական կլինի բնակարանը թարմացնելու, անուշ բույրը տարածելու և բացասական էներգիայից ազատվելու համար:
բացասական էներգիա

Վերանորոգեք կամ դուրս հանեք կոտրված իրերը

Կոտրված իրերը բացասական էներգիա են պարունակում: Ըստ հոգեբանների՝ դրանք կարող են լինել նաև նեվրոզների առաջացման պատճառ:

Բնակարանում շաղ տվեք նարնջի յուղ

Դա թարմություն կբերի ու գարնանային տրամադրություն կստեղծի բնակարանում:

 Կարգավորեք բնակարանը

Փորձագետները վստահեցնում են, որ բնակարանի թափթփվածությունը ևս բացասական էներգիայի աղբյուր կարող է լինել:

Տեղադրեք գունավոր բյուրեղներ

Բյուրեղները տեղադրեք այնպիսի վայրերում, որտեղ դուք հաճախ եք լինում: Հաճելի է, երբ շրջապատված ես լինում գեղեցիկ իրերով:

Պատերը ներկեք դեղին գույնով

Դեղինը թարմություն կմտցնի սենյակում, սակայն պետք է խուսափել դեղինի մուգ երանգներից:

Մաքրեք կահույքի մակերեսը

Չկա ավելի բացասական բան, քան կահույքի վրա մատնահետքերի առկայությունն է:

Խուսափեք սուր անկյուններից ու փշերից

Ըստ փորձագետների՝ բոլոր սուր իրերը բացասական էներգիա են պարունակում և որպեսզի զերծ մնաք դրանից, նախապատվությունը տվեք կլոր մակերևույթ ունեցող իրերին: Այդպես բնակարանն ավելի հարմարավետ կլինի:

Ավելացրեք շատ հայելիներ

Էներգիան պետք է արտացոլվի, իսկ հայելիները էներգիայի տարածման լավագույն միջոցն են:
բացասական էներգիա

Օգտագործեք չեզոք գույներ

Մուգ երանգները հոգնեցնում են. պետք է ընտրել աչքին հաճելի բաց երանգներ, ու դրական տրամադրությունը երաշխավորված կլինի:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ