Առաջին անգամ ինքնաթիռում. Ինչ պետք է իմանան մարդիկ ովքեր առաջին անգամ են ինքնաթիռ նստում

Երբ առաջին անգամ ինքնաթիռով պետք է ուղևորություն կատարես, այլ զգացողություններ ես ունենում՝ վախ, տագնապ, անհանգստություն: Սակայն ոչ  բոլորը գիտեն, թե ինչպես պետք է քեզ պահես ինքնաթիռում, ինչ պետք է անես մինչև ինքնաթիռ հասնելը:

Նախ սկսենք ուղեբեռից: Յուրաքանչյուր ինքնաթիռում կարող եք տեղավորել երկու տեսակի ուղեբեռ՝ ձեռքի և բեռնախցիկի: Սակայն ամեն ավիաընկերություն ուղեբեռների իր քանակն ու չափն ունի, անպայման պետք է դա ճշտել:

Պետք է օդանավակայան գնաք  թռիչքից առնվազն 2 ժամ առաջ, որպեսզի հասցնեք:

Այնուհետև պետք է գրանցվեք, որպեսզի հետո հանձնեք բեռը, որից հետո օդանավակայանի աշխատակիցները մետաղորսիչների  և հատուկ սարքերի միջոցով ձեզ ստուգելու են՝  պարզելու, թե արդյոք ձեզ մոտ չկան արգելված իրեր:

Կարող եք ձեզ  հետ վերցնել այն ամենը, ինչը ձեզ պետք կգա՝ գիրք, պլանշետ, ականջակալներ: Հա, ի դեպ, չմոռանաք  հեռախոսը և պլանշետը դնել ավիառեժիմի վրա, դա շատ ավիաընկերություններ պարտադրում են:

Ինքնաթիռով առաջին թռիչքի ընթացքում յուրաքանչյուր մարդ զգում է մի շարք էմոցիաներ՝ ուրախությունից մինչև սարսափ: Թռիչքից առաջ չպետք է վախենալ:

Չնայած ձեր բոլոր մտավախություններին, հիշեք՝  ինքնաթիռը տրանսպորտի ամենաանվտանգ տեսակներից մեկն է։ Ամենակարևորը թռիչքի ընթացքում մի անհանգստացեք, մնացած կանոնները մանրուքներ են:

Ահա մի քանի բաներ, որոնց մասին օգտակար է հիշել թռիչքի ժամանակ ։

Զուգարան կարելի է գնալ, երբ «ամրացրեք գոտիները» լուսատախտակը մարվի:

  • Ձեզ սնունդ կբաժանեն, եթե ավիաընկերությունը տալիս է:
  • Թռիչքի ժամանակ ինքնաթիռը թափահարում է: Դա նորմալ է:
  • Թռիչքի ընթացքում ականջներում խշշոց լինել, դրա համար ինքնաթիռում հաճախ կոնֆետ են տալիս, դուք կարող եք ձեզ հետ մաստակ վերցնել:
  • Ինքնաթիռում մաշկը չորանում է, դրա համար ձեզ հետ քսուկ և կրեմ վերցրեք:
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ