Ապրանքներ որոնք կարող են փչացնել ձեր ատամների գույնը. Խուսափեք դրանց շատ օգտագործումից

Ունենալ առողջ ատամներ, միանգամայն հնարավոր է: Սակայն պետք է իմանալ, որ ատամների առողջության և գույնի վրա մեծ ազդեցություն է թողնում ուտելիքը:

Ահա թե որ ապրանքներն են վնասում ատամներին:

Թեյ և սուրճ

Սուրճից և թեյից ատամների վրա հետքեր են մնում: Սուրճն իր մեջ թթվայնություն ունի և վնասում է էմալը: Եթե ցանկանում եք պահպանել ձեր ատամները, ապա թեյ և սուրճ խմեք կաթի հետ:

Սոյայի սուս

Այն մուգ գույն ունի, որը ներկում է ատամները, դրա համար էլ պետք է քչացնեք սոուսի օգտագործումը կամ էլ ուտելուց հետո անպայման լվացեք ատամները:

Կարմիր  և սպիտակ գինի

Գինին ներկում է ատամները: Դրանից ազատվելը շատ դժվար է: Դա վնասում է էմալը: Ի դեպ, կարմիր գինին կարող է կարիես առաջացնել:

Քաղցրավենիք

Քաղցրը ոչ միայն կարիես է առաջացնում, այլև նպաստավոր պայմաններ է ստեղծում բակտերիաների համար:

Գազավորված ըմպելիքները

Դրանք ատամների արանքները քայքայում են, վնասում են ամրությանը:

Ատամների ույնի և որակի վրա ազդում են նաև մոշը, մուգ գույնի մրգերը, ինչպես նաև ցիտրուսները:

Եթե չհետևեք այս խորհուրդներին, ապա դուք ոչ միայն ատամների գույնի խնդիր կունենաք, այլև կկանգնեք դրանք կորցնելու խնդրի առաջ:

 

 

 

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ