Ապացուցված է. Ինչքան խելացի է կինը այնքան վատ բնավորություն ունի

Եղե՞լ է այնպես, որ ձեզ անվանեն անտանելի, զզվելի: Ուրեմն դուք հպարտանալու բան ունեք: Մտածեք, որ ձեզ հաճոյախոսել են:

Ավստրալիացի գիտնակաների ուսումնասիրությունների համաձայն՝ անտանելի բնավորությամբ կանայք հաճախ ավելի խելացի են, ընդ որում ոչ միայն ռացիոնալ, նաև՝ էմոցիոնալ:

Մասնագետների խոսքով՝ սատանայական բնավորություն ունեցող կանայք լավ հիշողություն ունեն, նրանք ավելի քիչ նախապաշարումներ ունեն, նրանք շատ մոտիվացված են եւ միշտ հասնում են իրենց նպատակներին:

Բարդ մարդիկ նայում աշխարհին ավելի օբյեկտիվորեն  և  անաչառ որոշումներ են կայացնում, նրանք ավելի շատ  ռացիոնալ են, քան՝ հուզական:

Ջո Ֆորգասը, ով հետազոտության հեղինակն է, ասում է, որ անտանելի կանայք ավելի սուր են գիտակցում, թե ինչ է կատարվում շուրջբոլորը, նրանք վերլուծում են ոչ միայն իրենց վարքագիծը, այլև շրջապատի:

Նրանք նկատում են մանրուքները, որոնք շատերն անտեսում են: Բարդ մարդիկ հաճախ են հիասթափվում, քանի որ մշտապես արդյունքի են սպասում: Նրանց մեծամասնությունը մինչև ոսկրածուծ պերֆեկցիոնիստներ են:

Սենտիմենտալ և էմոցիոնալ մարդիկ ավելի հաճախ են ձախողվում, քանի որ նրանք որոշումներ են կայացնում հուզական ֆոնի վրա և հազվադեպ են լսում առողջ փաստարկներ:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ