Աշխարհում առաջին անգամ կենդանի մնացած յոթնյակներն արդեն մեծացել են. Տեսեք ինչ տեսք ունեն նրանք

1997-ի նոյեմբերի 19-ին Բոբի և Քենի Մակկոգները  յոթնյակ ունեցան: Սա իսկական հրաշք էր, հատկապես եթե հաշվի առնենք, որ բոլոր յոթն էլ ողջ են մնացել։ Այժմ նրանք արդեն մեծահասակներ են և սկսում են կառուցել իրենց սեփական կյանքը:

Այսօր մենք ձեզ կպատմենք այն մասին, թե ինչպես է ստեղծվել այդ հրաշալի երեխաների ճակատագիրը։

Նրանց ծնողներն  այդ ժամանակ մեկ աղջիկ ունեին՝ Միքայելան, սակայն երազում էին երկրորդի մասին: Անհաջող փորձերից հետո նրանք որոշեցին դիմել ԷԿՕ-ի տարբերակին:

Ինչպես հայտնի է այդ տարբերակով մեծ է հավանականությունը որ մեկից ավելի երեխաներ կծնվեն: Նրանց դեպքում 7 սաղմ էր ձևավորվել: Եվ չնայած հասարակական կշտամբանքներին և բժիշկների խորհուրդներինմ նրանք չհամաձայնվեցին հրաժարվել փոքրիկներից և ոչ մեկից:

Հղիության 31-րդ շաբաթում լույս աշխարհ եկան 4  տղա և 3 աղջիկ: Նրանց քաշը կազմում էր 900-ից մինչև 1400 գրամ:

Երեխաներին տվել են Քելսեյ, Ալեքսիս, Նաթան, Ջոել, Բրադոն, Քեննի, Նատալի: Սակայն Ալեքսիսը և Նաթան  ծնվել են մանկական ուղեղային կաթվածով:

Երեխաների ծնվելուց անմիջապես հետո Մաքկոգիների  ընտանիքը ձեռք  բերեց անհավանական հայտնիություն:

Նրանք տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին, բարեգործական ընկերությունները նրանց  տարբեր օգնություններ էին տալիս՝ դայակի ծառայություն,  մակարոնի տարեկան պահեստավորու, մեկ ընդարձակ տուն, ավտոֆուրգոն, հարյուրավոտ տուփերով տակդիրներ:

Կրոնական համայնքից նրանց ընկերներն առանձնացրել են 30-ից ավելի կամավորների, ովքեր ամեն օր 4-5 ժամ օգնություն են ցուցաբերել  ընտանիքին։

Այս ամենը շատ օգտակար էր Քենիին և Բոբիին, քանի որ նրանց երեխաները օրական ծախսում էին ավելի քան 50 անձեռոցիկ եւ ավելի քան 40 շիշ կաթ էին խմում:

Աստիճանաբար հետաքրքրությունը մամուլի դադարեց,և ընտանիքը սկսեց հարմարվել ինքնուրույն կյանքի առանց կողմնակի օգնության: Մոտ 400 դոլարի սնունդ էին գնում: Երբ մեծացան երեխաները հաջողություններ գրանցեցին ուսման բնագավառում:

Այսօր յոթնյակի ճակատագրերը նույնպես հաջող են դասավորվում։ Նաթանը, Ջոելը, Նատալին և Քելսին օգտվել են Հանիբալ-Լագրանժի համալսարանում անվճար ուսուցման հնարավորությունից: Ալեքսիսը և Քեննին ընտրել են տեղական քոլեջ:

Քենի կրտսերը երազում է շինարար դառնալ, Ալեքսիսը ընտրել է ուսուցչի մասնագիտությունը, Քելսին երազում է երաժշտական կարիերա կառուցել:

Նատալին պլանավորում է կրտսեր դասարանների երեխաներին սովորեցնել, Նաթանը ՝ ապագա համակարգչագետ, իսկ Ջոելը նույնպես որոշել է յուրացնել ծրագրավորումը:

Այժմ, երբ բոլոր երեխաները սկսել են ինքնուրույն կյանքը և հեռացել են հարազատ տնից, ծնողները խոստովանում են, որ ավելի շատ են անհանգստանում իրենց երեխաների համար:

 

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ