Անչափ համեղ ու հեշտ պատրաստվող պիցցա լավաշով

Եթե դուք չեք պատկերացնում կյանքը առանց պիցցայի, պետք չէ հրաժարվել դրանից:

Բարձր կալորիականությամբ խմորիչով խմոր միշտ կարող է փոխարինվել ինչ-որ այլ բանով՝ օրինակ առանց խմորիչով լավաշի, երշիկները կարելի է փոխարինել հավի ցածր յուղայնությամբ միս և իհարկե բանջարեղեն:

Իհարկե, եթե դուք հետեւեք այս առաջարկություններին, գրեթե ցանկացած պիցցա կդառնա թեթեւ եւ ցածր կալորիականությամբ: Այս պիցցան պատրաստվում է լավաշով տապակի մեջ, որպեսզի հնարավորինս պարզեցվի բաղադրատոմսը եւ խնայեք ձեր ժամանակը: Բաղադրության համար կարող եք վերցնել ամեն ինչ, ինչ մթքներովդ կանցնի և ինչ սիրում եք:

Ինչ է անհրաժեշտ պատրաստման համար

1 լավաշ բարակ;

2 ճաշի գդալ տոմատի մածուկ (առանց շաքարի);

խաշած հավի կրծքամիս կամ տավարի միս;

փոքր Cherry լոլիկ կամ սալորաչիր;

քերած պանիր;

չոր խոտաբույսեր եւ համեմունքներ:

Պատրաստման եղանակը

Լավաշից կտրեք շրջանակ տապակի տրամագծով, որը կարող եք թեթեւակի յուղել, բայց պարտադիր չէ, որ այն շատ մեծ ծածկույթովլինի:

Շաղ տալ լավաշի վրա տոմատի մածուկ, այնուհետև դնել մյուս բաղադրիչները: Իսկ վերջում քերած պանիրն ու համեմունքները:

Միացնել կրկաը, տապակը դնել վրան, իսկ լավաշն էլ տեղադրել մեջը ու փակեք բերանը, սպասեք մինչև պանիրը կհալվի: Ահա և տաք պիցցան պատրաստ է:

Այս կերպ դուք նախ նոր ձևով կմատուցեք պիցցան, նոր համով կերկայացնեք, իսկ երկրորդն էլ՝ այն շատ քիչ ժամանակ է պահանջում, ավելի քիչ կալորիական է և իհարկե շատ համեղ է ստացվում:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ