Այս մարդկանց հшկացուցված է խաղող ուտելը

Խաղողն իր յուրահատուկ օգտակար հատկություններով բուժում է փորկապությունը, հոգնածությունը, մարսողական, երիկամային խնդիրները, մակուլադեգեներացիան և կանխում է կատարակտը: Խաղողը հարուստ է վիտամիններ A-ով, C-ով, B6-ով և պարունակում է ֆոլիաթթու:

Հիշեցնենք, որ խաղողը մի շարք հանքանյութերի՝ կալիումի, կալցիումի, երկաթի, ֆոսֆորի, մագնեզիումի և սելենի աղբյուր է: Խաղողը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են:

Նրանք, ովքեր տառապում են շաքարային դիաբետով կամ ուզում են նիհարել, խաղողը հակացուցված է: Խաղողը շատ գլյուկոզա է պարունակում, ինչի հետևանքով արյան մեջ կարող է շաքարի կտրուկ բարձրացում տեղի ունենալ: Խաղող կարող են ուտել նրանք, ովքեր խնդիրներ չունեն ենթաստամոքսային գեղձի հետ

Այս հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման պրոցեսները և կրճատում են ազատ ռադիկալների վնասները: Խաղողի օգտակար հատկությունները Ասթմա Շնորհիվ իր թերապևտիկ արժեքի՝ խաղողը կարող է բուժել նաև ասթման: Ի հավելումն դրա՝ խաղողի ասիմիլյացիոն ուժը նույնպես բարձր է: Այն ավելացնում է թոքերում առկա խոնավությունը:

Սրտի հիվանդություններ Խաղողը բարձրացնում է արյան մեջ ազոտի օքսիդի մակարդակը, որը կանխում է արյունատար անոթների խցանումը և սրտի ինֆարկտի հավանականությունը: Ի հավելումն սրա՝ խաղողի մեջ առկա հակաօքսիդանտները կանխում են LDL խոլեստերինի օքսիդացումը, որն արգելափակում է արյան անոթները:

Հասած խաղողի հյութը հիանալի ժողովրդական հայտնի միջոց է՝ միգրենը բուժելու համար:

Պետք է առավոտյան սոված փորին խմել խաղողի հյութ՝ առանց ջուր ավելացնելու հյութին: Փորկապություն Խաղողը հիանալի դեղամիջոց է փորկապության դեմ: Այն համարվում է լուծողական սննդամթերք, քանի որ պարունակում է օրգանական թթու, շաքար և ցելյուլոզ: Խաղողը նաև թեթևացնում է քրոնիկ փորկապությունը՝ բարձրացնելով ստամոքսի և աղիների տոնուսը:

Խաղողը մեծ դեր է խաղում մարսողական խանգարումները վերացնելու գործում: Խաղողը հեռացնում է տաքությունը, բուժում ստամոքսի բորբոքումը և խանգարումը: Այս հիասքանչ միրգը համարվում է թեթև սննդամթերք: Հոգնածություն Բաց գույնի խաղողի հյութը բարձրացնում է օրգանիզմում երկաթի մակարդակը և կանխում հոգնածությունը:

Իսկ մուգ խաղողը նվազեցնում է օրգանիզմի երկաթի մակարդակը: Խաղողի հյութը կապահովի Ձեզ էներգիայով: Խաղողի հակաօքսիդանտները բարձրացնում են իմունային համակարգը: Երիկամային խնդիրներ Խաղողը նվազեցնում է միզաթթվի թթվայնությունը, հեռացնում է երիկամային համակարգի թթուները և կարգավորում երիկամների գործունեությունը:

Խաղողը կանխում է տարիքի հետ առաջացող վատ տեսողությունը և մակուլադեգեներացիան: Օրվա ընթացքում 3 ողկույզ խաղող ուտելով՝ կարող ենք կրճատել մակուլադեգեներացիա ձեռք բերելու հավանականությունը 36 %-ով:

Խաղողի մեջ առկա ֆլավոնոիդները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կանխում են ազատ ռադիկալների գործունեության հետևանքով առաջացող կատարակտը: Հիշեցնենք, որ ազատ ռադիկալների գործունեությունից են առաջանում սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և տարիքային հիվանդությունները:

Խաղողը պարունակում է մի տարր, որը կոչվում է պտերոստիլբեն (pterostilbene): Այն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Խաղողի կեղևի մեջ առկա սապոնինները կանխում են խոլեստերինի ներծծումը, քանի որ դրանք միաձուլվում են նրա հետ:

Կարմիր խաղողն ունի հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ և կարող է պաշտպանել մեր օրգանիզմը ինֆեկցիաներից: Կարմիր խաղողը կանխում է հերպեսը և պոլիոմիելիտի վիրուսը: Հակաքաղցկեղային հատկություններ Խաղողն ունի հակաքաղցկեղային հատկություններ:

Այն արդյունավետ դեղամիջոց է համարվում բուժելու կրծքի և հաստ աղիի քաղցկեղները: Խաղողի հյութը ոչ միայն կանխում է քաղցկեղը, այլև՝ քաղցկեղի բջիջների աճը և զարգացումը: Խաղողի մեջ առկա պիգմենտները բարձրացնում են ամբողջ օրգանիզմի դիմադրողականությունը: Չորացած խաղողը՝ չամիչը, նույնպես հայտնի է իր բուժիչ հատկություններով:

Այն կարգավորում է այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ փորկապությունը, անեմիան, տենդը, սեռական թուլությունը, օգնում է, որպեսզի մարմնի քաշն ավելանա և տեսողությունը լավանա:

Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ