Այս համեմունքը շատ են օգտագործում Հնդկաստանում. մեզ մոտ նրա աներևակայելի օգտակար հայտությունների մասին քչերը գիտեն

Քրքումն ամենատարածված ու յուրահատուկ համեմունքներից մեկն է, որը մարդիկ կիրառում են ուտեստներին կամ ըմպելիքներին յուրահատուկ համ հաղորդելու համար, սակայն քչերին է հայտնի, որ այս համեմունքը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար։ Այս նարնջագույն համեմունքն ամրապնդում է իմունային համակարգն ու օգնում է պայքարել մի շարք խնդիրների դեմ, ուստի զարմանալի չէ, որ հակացուցումների բացակայության դեպքում մասնագետները հորդորում են ամեն օր ներառել այն սննդակարգում։

Բացի սննդի մեջ գործածվող համեմունք լինելուց քրքումը (Куркума, Cúrcuma) հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, բնական հակաբիոտիկ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային և ճարպաթելերի աճը կանգնեցնող միջոց։
Պետք է նշել, որ հնդկուհիները արդեն 3000 տարի քրքումն օգտագործում են նիհարելու նպատակով։

Քրքումը կճապղպեղի նման նիհարեցնող հատկություն ունի։ Նրան երբեմն նույնիսկ «դեղին կճապղպեղ» են անվանում։
Ընդհանրապես քրքումն անվանում են կանացի համեմունք։ Այն լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայի մեջ, մասնավորապես՝ մաշկային խնդիրները բուժող միջոցների ստեղծման ժամանակ։

Գիտականորեն ապացուցված է, որ քրքումն էֆեկտիվ է քաղցկեղի դեմ պայքարում, և հզոր հակաօքսիդանտ է։
Քրքումի բույրն ու համը ապահովող քրքումինը կանգնեցնում է ուռուցքների զարգացումը։

Այսպիսով, այն մարդիկ, որոնց սննդակարգում՝ որպես համեմունք, քրքում շատ է կիրառվում, քիչ են հակված քաղցկեղով հիվանդանալուն։

8 շաբաթ տևողությամբ կլինիկական թեստավորումը ցույց տվեց, որ քրքումինի օգտագործումը կարող է օգտակար լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ծանր տեսակով տառապող հիվանդների համար։
Հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակվել են օնկոլոգիական հիվանդությունների հետազոտմամբ զբաղվող ամերիկյան ասցիացիայի Clinical Cancer Research- ում, անցկացվել են Տեխասի համալսարանի՝ MD Anderson օնկոլոգիական կենտրոնի գիտնականների կողմից։

Վերջին ժամանակներս գիտնականներին հաճախ է հուզում այն հարցը, թե ինչից է, որ Արևելքում ավելի քիչ են քաղցկեղով հիվանդները։ Միթե պատճառն այն է, որ այնտեղ նրանց ամենօրյա սննդակարգում իր հաստատուն տեղն ունի քրքումը։

Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվեց, այդ համեմունքը խոչընդոտում է լեյկեմիայով վարակված բջիջների աճին, ինչպես նաև չեզոքացնում է կիսաֆաբրիկատների և ծխախոտի՝ մեր օրգանիզմին հասցված վնասը։

Վերջերս Տորոնտոյի համալսարանի գիտնականները ցնցող հայտնագործություն կատարեցին։ Պարզվում է՝ քրքումինը ունակ է կյանքի վերադարձնել մուկովիսցիդոզով տառապող հիվանդներին։ Սա էնդոկրին գեղձերի ծանր հիվանդություն է։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ