Այս թոշակառուն արդեն 17 տարի ապրում է հին ինքնաթիռում մարդկանցից հեռու

Այս տղամարդու անունը Բրյուս է: Տարիներ առաջ  նա աշխատել է որպես ինժեներ: Նրա ամբողջ կյանքը մի ուշագրավ բան չէր նախքան թոշակի անցնելը և իրենից այդքան էլ բան չէր ներկայացնում։ Սակայն, երբ արդեն թոշակառու էր, Բրյուսը որոշեց իր համար մի յուրահատուկ ու հարմարավետ բան ստեղծել:

Բրյուսը  գնեց  մի մեծ հողակտոր, որը գտնվում էր անտառի խորքում։ Այնտեղ սկզբում տղամարդը ցանկացել էր  բնակությանգրկում իր համար մի փոքրիկ տնակ տեղադրել, սակայն հետագայում նրա մտքում մի անսովոր գաղափար ծագեց:

Նա որոշեց գնել մի հին ինքնաթիռ:

Ճապոնիայում գտնվող ինքնաթիռը բավական խնդրահարույց էր ԱՄՆ հասցնել, այդ պատճառով դրա համար բավականինշատ  ժամանակ է պահանջվել։

Երբ արդեն ձեռք բերված ինքաթիռը Բրյուսի մոտ էր, նա սկսեց այն վերազինել իրեն անհրաժեշտ պարագաներով, նա այնտեղ նույնիսկ ցնցուղ դրեց:

Արդեն տասնյոթ տարի ամերիկացին իրեն հիանալի է զգում ՝ գտնվելով իր արտասովոր տանը։ Նա նաև շատ է սիրում, երբ նրան հյուր են գնում:

Բրյուսը իր նոր բնակարանում ունի առաջին անհրաժեշտության ամեն ինչ: Նա բնության գրկում, մարդկանցից կտրված վայելում է իր ծերությունը:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ