Այս թեստի օգնությամբ կարող եք բացահայտել ցանկացած մարդու

Մեզանից շատերը օրինակ սիրում են վարունգ, իսկ որոշներն էլ՝ լոլիկ: Կան մարդիկ, ովքեր նախապատվոությունը տալիս են ձմերուկին, իսկ որոշներն էլ ուղղակի խենթանում են սեխի համի ու հոտի համար: Իսկ դուք որն եք սիում:

Վարունգ եւ սեխ

Նման ընտրությունն ավելի բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տեսակի տղամարդիկ առնական են եւ լուրջ: Նրանք հազվադեպ են ազդեցության տակ ընկնում եւ հակված չեն հարբեցողությանը: Նրանց շրջանում շատ մարզիկներ եւ ճանապարհորդության սիրահարներ կան: Նման տղամարդու հետ կինն իրեն կզգա, ինչպես քարե պատի հետեւում. նրա  պատասխանատվությունը տարածվում է նաեւ ընտանեկան հարաբերությունների վրա:

Լոլիկ եւ ձմերուկ

Լոլիկա-ձմերուկային մարդիկ ուրախ են եւ ակտիվ: Նրանք աչքի են ընկնում բարձր շփվողականությամբ, բայց ոչ միշտ են հավասարակշռությունը պահպանում շփման մեջ. նրանց բնավորության պայթյունավտանգությունը հաճախ սկանդալների է հանգեցնում:  Նրանք չեն կարողանում ինտրիգներ հյուսել, բայց կարող են կոպտություն թույլ տալ, որովհետեւ ասում են այն, ինչ մտածում են. անկեղծությունը եւ պարզությունը լոլիկա-ձմերուկային կանանց հոգեբանական գլխավոր հատկանիշն է:

Վարունգ եւ ձմերուկ

Նման խառնվածքի մարդիկ մշտապես հոգեկան խռովք են ապրում: Նրանց արտաքին հանգստությունը եւ զսպվածությունը ներքին լարում են թաքցնում: Նման տղամարդկանց մասին ասում են՝ խաղաղ ջրափոսում սատանաներ են ապրում:  Վարունգա-ձմերուկային կանայք մանր բաների պատճառով սկանդալ չեն սարքում. նրանք կուտակում են վիրավորանքները եւ ի վիճակի են մի գեղեցիկ օր տան ամբողջ սպասքը կոտրել, հաճախ` խեղճ ամուսնու գլխին: Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործական տեսակն են:

Սեխ եւ լոլիկ

Եթե դուք հենց այդ պտուղներն եք սիրում, դուք հավասարակշռված եք, պատշաճ վարմունքով, հանգիստ: Դուք ներքին պատշաճության զգացում եւ զգայականություն ունեք:  Սեխա-լոլիկային տղամարդիկ մի քիչ կանացի են: Շատ հաճախ նրանք նկարիչ, երաժիշտ են դառնում, մի խոսքով, ստեղծագործելն առավել հարազատ է այդ մարդկանց:  Այդ խառնվածքի կանայք սիրահարվող են, տպավորվող, սիրո մեջ կրքոտ են եւ կայուն: Լոլիկա-սեխային կանայք  նվիրված, քնքուշ, հոգատար կանայք են դառնում:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ