Ահա թե ինչու պետք է ամանները լվանալ բրնձով և քացախով

Բաժակներ, ծաղկամաններ, ապակյա տարրաներ, ջրի շշեր.. ինչպես անել, որ դրանք նոր տեսք ունենան:

Ապակյա սպասքը լվանալն այդքան էլ հեշտ չէ:Դրանք հաճախ լվանալ չի լինում, հետքեր են մնում հատկապես անկյուններում:

Եթե  հետևեք այս խորհրդին, ձեր ապակյա ամանները նոր տեսք կունենան:

Ինչ է անհրաժեշտ

Հավանաբար, այն ինչ ձեզ անհրաժեշտ է, դուք ունեք խոհանոցում:

Ապակյա իրերի խորը մաքրման համար ձեզ անհրաժեշտ է ջրի մեջ լցնել մի քանի կաթիլ քացախ և մեկ բաժակ չխաշած բրինձ: Այդ ամենը լցրեք լվացվող ամանի մեջ, բերանը փակեք և թափահարեք:

Բրինձը մաքրում է հետքերը: Անհրաժեշտության դեպքում կրկնեք, այնուհետև լվացեք ամանը և չորացրեք:

Եթե ամանները շատ կեղտոտ են և վատ վիճակում, ապա քացախ ու ջուր լցրեք և թողեք ամբողջ գիշեր, առավոտյան ավելացրեք բրինձն ու թափահարեք:

Ինչպես է այն աշխատում

Բրնձի փոքր հատիկները  կհանեն նույնիսկ նեղ անկյունների հետքերը:Քանի որ բրնձի հատիկները փոքր են, դրանք հասնում են ամենանեղ անկյունները, որտեղ չեն հասնում ձեռքերը:

Բրինձը նաև լավ լվանում է ապակիները:

Փորձեք և կհամոզվեք ինքներդ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ