Ախորժելի և բավականին հագեցնող աղցանը կբարձրացնի ձեր իմունիտետը

Աշուն է, իսկ դա նշանակում է, որ պետք է ամրացնենք մեր իմունիտետը: Առաջարկում ենք պատրաստել այս թեթև, բայց շատ համեղ աղցանը  բրոկկոլիով, ծովախեցգետնի ձողիկներով և ձվով: Սա բավականին պարզ համադրություն է, բոլոր բաղադրիչները տարբերվում են նուրբ, փափուկ համով  և կատարելապես լրացնում են միմյանց:

Համեմվում է թթվասերով, ինչը դարձնում է ոչ միայն համեղ և սննդարար, այլև օգտակար։ Ախորժելի, ոչ ծանր, բայց բավականին հագեցնող աղցանը կդառնա հիանալի ընթրիք կամ թեթևճաշ:

Բաղադրիչներ 3 բաժնի համար

Ծովախեցգետնի ձողիկներ-200 գ

Բրոկկոլի -350 գ

Ձու աստիճան   4 հատ

Թթվասեր-100 գ

Աղ-համտեսել

Սև պղպեղ ‘ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձուն խաշում ենք 8-10 րոպե: Այնուհետև թողնում ենք, որպեսզի սառչի:

Լավ լվանում ենք բրոկոլին, որից հետո մեծ կտորներով կտրատում

Կաթսայի մեջ լցնում ենք 1 լիտր եռացրած ջուր, մի փոքր էլ աղ և այնտեղ ավելացնում մեր կտրատած բրոկոլին:Բրոկոլին դնել դանդաղ կրակի վրա և եփել 3-4 րոպե: Այնուհետ քամել և պահել սառը ջրի տակ:

Խորհանարդաձև կտրատում ենք ծովախեցգետնի ձողիկները: իսկ արդեն սառած բրոկոլին էլ ավելի ենք մանրացնում: Այնուհետև կտրատում ենք ձուն և բոլոր բաղադրիչները խառնում իրար:

Վերջում զանգվածին ավելացնում ենք աղացած սև պղպեղ, աղ և թթվասեր:

Բարի ախորժակ:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ