Օգտագործեք այս փորձված միջոցը և կմոռանաք մազաթափության մասին, իսկ մազերն էլ կսկսեն փարթամ աճել

Այսօր շատ  դժվար է մազերը պահել առողջ և գեղեցիկ վիճակում. Դա յուրաքանչյուր կնոջ համար խնդիր է :Ներկայացնում ենք  մի պարզ փորձված  միջոց, որը կարող է դադարեցնել մազաթափությունը և խթանի մազերի աճին։

Այս բաղադրատոմսը շատ արդյունավետ է և արագ է պատրաստվում, իսկ ինչն ամենալավն է՝ այն գործում է ցանկացած տեսակի մազերի համար, անգամ ամենավնասված։Այս բաղադրատոմսը հատկապես խորհուրդ է տրվում նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն մազաթափության հետ։

Գարեջրի խմորիչը մազերի արագ աճի և մազաթափության դեմ խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 1 անգամ, 10-15 շաբաթ։ Այնուհետև դուք պետք է դադար տաք 3 ամսով և կրկնեք անհրաժեշտության դեպքում։

Եթե դուք պետք է բուժեք վնասված մազերը, ապա կարող եք այն օգտագործել շաբաթական 2 անգամ, 6-8 շաբաթ։ Եթե հարկավոր է կրկնել պրոցեդուրան, ապա արեք դա 3 ամիս հետո։

Գարեջրի խմորիչով դիմակ ընդդեմ մազաթափության և թույլ մազերի ամրացման։

Բաղադրիչներ

1 թեյի գդալ տաք կաթ,
1 թեյի գդալ մեղր,
20 գրամ գարեջրի խմորիչ,
1 ձվի դեղնուց։

Պատրաստումը

Խառնեք տաք կաթը, մեղրը և խմորիչը և թողեք 15-20 րոպե տաք վայրում։

Այնուհետև ավելացրեք ձվի դեղնուց, խառնեք և դիմակը պատրաստ է։

Օգտագործման եղանակը

Գլուխը լվանալուց հետո փաթաթեք գլուխը սրբիչով և հետո քսեք մաքուր խոնավ մազերին դիմակը, այնուհետև ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և տաքացրեք սրբիչով, որպեսզի ստեղծեք օպտիմալ պայմաններ խմորիչի աճի համար։

Թողեք մեկ ժամ, իսկ հետո լվացեք մազերը ջրով, կարող եք օգտագործել մի փոքր մազերի բալզամ։ Ուշադրություն դարձրեք դիմակը ունի խմորիչի հոտ, որը պետք է կորի գլուխը լվալուց հետո։

Եթե ուզում եք, կարող եք ավելացնել այլ բաղադրիչներ, ինչպիսիք են յոգուրտը, ալոե վերան, կոկոսի հուղը և այլնմ սակայն հիմնական բաղադրիչը (խմորիչը) պետք է անպայման առկա լինի։

Արդեն առաջին օգտագործումից հետո ձեր մազերը կստանան անհավանական փայլ և տեսք։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ