Քլոե Քարդաշյանը երեխա է ունեցել

Քլոե Քարդաշյանը և Թրիստան Թոմփսոնը երկրորդ երեխային ընդունել են փոխնակ մորից, հայտնում է People-ը։ Նախկին զույգը տղա է ունեցել. Երեխայի անվան հետ կապված՝ Քլոեն և Տրիստանը դեռ չեն որոշել։

Հիշեցնենք, որ փոխնակ մայրը մեկ ամիս էր , որ հղի էր, երբ Քլոեն իմացավ, որ Տրիստանն այլ կնոջից տղա է սպասում։ Նախկին սիրահարները դեռ միասին են մեծացնում իրենց դստերը՝ Թրեյին։

Այսպիսով, ըստ աղբյուրի, Քլոե երեխայով փոխնակ մայրը հղիացել է անցյալ տարվա նոյեմբերին, մինչդեռ դեկտեմբերին Մարալի Նիքոլս անունով աղջիկը Տրիստան Թոմփսոնից որդի է ունեցել։ Մարզիկը սիրավեպ է սկսել Նիկոլսի հետ Քլոեի հետ հարաբերությունների ժամանակ։

Մինչ այս մարզիկի բազմաթիվ դավաճանությունների պատճառով Քլոեն ու Տրիստան Թոմփսոնը մի քանի անգամ բաժանվել էին, իսկ հետո նորից վերսկսել հարաբերությունները։ Քլոե և Տրիստան Թոմփսոններն արդեն չորսամյա դուստր ունեն՝ Թրուն։ Բացի այդ, Թոմփսոնը նաև երկու որդի ունի այլ հարաբերություններից։

Քլոե Քարդաշյանը իր «Wednesday’s Kocktails with Khloé» շոուի ժամանակ ասել է, որ իր մայրը’ Քրիս Ջեններն է եղել պատճառը, որ իր հայրը’Ռոբերտ Քարդաշյանը բաժանվել է նրանից: Քրիս Ջենները 30 տարեկանում դավաճանել է Ռոբերտ Քարդաշյանին’ սիրավեպ սկսելով ուրիշ տղամարդու հետ:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ