Ցնցուղի տակ դեմքը լվանալ չի կարելի, քանի որ կարող է մաշկի վրա վատ ազդել

Ճիշտ է, դիմահարդարումը ցնցուղի տակ մաքրեը շատ հեշտ է ու հարմար, սակայն այն կարող է ավելի շատ վատ ազդեցություն ունենալ, քան լավ:

Միշտ պետք է հիշել, որ դեմքի մաշկը շատ ավելի նուրբ ու զգայուն է, քան մարմինը և եթե դուք ձեր դեմքը սառը ջրով չեք լվանում, ապա տաք ջրից պետք է խուսափեք:

Սակայն հարց կարող է առաջանալ, թե ինչ կապ ունի ինչպիսի ջրով ենք լվանում, կարևորը ջրով  ենք լվանում, սակայն տարբերություն շատ կա և կարող է մաշկն իսկապես վնասվել:

Տաք ջրով լվացնելը կարող է սրել դեմքի գրգռվածությունը, օրինակ պզուկները

Եթե երկար ժամանակ դեմքը լվանաք տաք ջրով , այն կազդի արտադրության վրա, որը շատ կարևոր է մաշկի  առողջության համար:

Եթե դուք ունեք չոր մաշկ և լվացվում եք տաք ջրով, իրավիճակը կորղ է ավելի վատանալ և մաշն ավելի  կչորանա:

Իհարկե, դուք այդ տեպքում կարող եք խոնավեցնող կրեմներ օգտագործել, սակայն միևնույն է այն կդառնա ավելի խոցելի, պզուկների համար նպաստավոր:

Այն կարող է ազդել մաշկի գույնի վրա

Ցնցուղի տակ տաք ջրով լվացվելը մաշկը դարձնում է կարմիր: Տաք ջուրը առաջացնում է արյան անոթների լայնացում, ինչը կարող է վնասել այտերի փխրուն մազանոթները:

Սա կարող է հանգեցնել մաշկի վրա մազանոթների պայթելուն, որն էլ կարող է առաջացնել հիվանդություն:

Այն կարող է կնճիռների առաջացման պատճառ հանդիսանալ

Երևի նկատած կլինեք, որ տաք ջրով երկար գործ անելուց հետո ձեռքերի վրա կնճիռներ են հայտնվում: Դա պայմանավորված է նրանով, որ տաք ջուրը զրկում է մաշկին խոնավությունից և հեռացնում է պաշտպանիչ շերտը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ