Տեսանյութ. Ինչպես է Սամվել Ալեքսանյանի կինը շնորհավորել Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան տարեդարձը

«Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը այսօր նշում է իր ծննդյան 52-րդ տարեդարձը։

Նրան շնորհավորել էին ռուսական շոուբիզներսի շատ ներկայացուցիչներ, ինչպես նաև իր ընտանիքի անդամները:

Շատ հետաքրքիր էր շնորհավորել նաև Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան. Շնորհավոր իմ ամենասիրելի Էթերի, որին կից տեղադրել էր տեսանյութ: Նշենք, որ բացի ընկերուհիներ լինելուց, նրանք նաև քավոր-սանիկ են:

Նշենք, որ Սամվել Կարապետյանը գործարար Սամվել Ալեքսանյանի քավորն է։ Նրանք հաճախ են ընտանիքներով ճամփորդում: օրինակ վերջերս Դուբայում էին:

Էթերի Կարապետյանը նույնպես զբաղվում է բիզնեսով։

Տարիներ առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը, այն Սամվել Կարապետյանի նվերն էր եղել կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առևտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաև մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում:

Էթերին շատ ակտիվ է ինսթագրամում։ Իր էջում տեղադրում է թոռնիկների, երեխաների, ամուսնու հետ վիդեոներ, նկարներ։ Հաճախ գովազդում է սեփական բիզնեսը, տեսանյութեր է տեղադրում, թե ինչ ծառայություններ է մատուցում «Best» սրահների ցանցը։

Էթերին հաճախ է ճամփորդում հիմնականում ընտանիքի անդամների հետ։ Նրա նկարների տակ մեկնաբանություններ են գրում հայ և ռուս աստղերը։

2020-ին Էթերին շքեղ նշեց ծննդյան 50-րդ տարեդարձը: Ամուսինը և երեխաները նրան բազմաթիվ անակնկալներ էին մատուցել։ Նրա ծննդյան երեկոյին ներկա էին եղել բազմաթիվ հայտնի մարդիկ, հայ և ռուս էստրադայի ներկայացուցիչներ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Shogherina Mkrtchyan (@shogherina)

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ