Տեսանյութ. Ինչպես է Գարիկ Մարտիրոսյանի կինը շնորհավորում ամուսնու ծննդյան տարեդարձը և ինչու են Գարիկի ծննդյան օրը տեղափոխել

Այսօր  հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Հումորիստը նշում է ծննդյան 48-մյակը:

Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը և ստացել նյարդաբան-թերապևտի որակավորում::

1993-2002 թվականներին խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, 1997 թվականից հանդիսացել է թիմի կապիտանը:

Ծնողները խնդրել են գրել ծննդյան ամսաթիվը փետրվարի 14-ին, քանի որ, նրանց կարծիքով, 13-ը անհաջող թիվ է, ուստի ծննդյան օրը Գարիկ Մարտիրոսյանը նշում է երկու օր անընդմեջ:Ժաննան ամուսնուն անակնկալ է մատուցել: Տեսանյութը տեղադրված է նրա ինսթագրամյան էջում:

Տեսանյութում ծննդյան երկու մեծ տորթ է դրված սեղանին, որոնցից մեկի վրա «84» թվերով մոմ կա։
«Ժաննա, շնորհակալ եմ տորթի համար, բայց ինչու «84», ես ընդամենը «48» տարեկան եմ»,–ասում է Գարիկը։ Նրան ի պատասխան կինը հումորով պատասխանում է, որ խանութում «48» թվով մոմ չէր մնացել։

Գարիկի կինը՝ Ժաննա Լևինան, հաճախ է ամուսնու հետ հումարային տեսանյութեր նկարահանում: Նա շատ մտերմիկ հարաբերությունների մեջ է Արթուր Ջանիբեկյանի կնոջ՝ Էլինա Ջանիբեկյանի և երգչուհի Ալսուի հետ:

Նշենք, որ տարիներ առաջ Ժաննան շատ լավ անակնկալ էր մատուցել ամուսնուն:

Ժաննան մտնում սենյակ և Գարիկին մատուցում մանղալի վրա խորովածի շամփուրների տեսք ունեցող տորթը:
Անակնկալն ուրախացրել էր ինչպես Մարտիրոսյանին, այնպես էլ սենյակում բոլոր ներկաներին:

Գարիկի խոսքով, այսպիսի անակնկալ ոչ ոք չէր սպասում:«Ապշեցուցիչ է. մանղալը շատ համեղ է»,- գրել էր Մարտիրոսյանը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

 

 

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ