Տարեց հայրը երկար տարիներ կոպեկ առ կոպեկ խնայել է որդուն նոր կոշիկ գնելու համար

Ծնողները պատրաստ են ամեն ինչի հանուն իրենց երեխաների: Նրանք ձգտում են ապահովել մեզ անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի մենք երբեք որևէ բանի  կարիք չունենանք։ Սերը, որը մեզ տալիս են ծնողները, անհնար է համեմատել ուրիշ ոչ մի բանի հետ։ Ֆիլիպիններում տեղի ունեցած այս պատմությունը դրա վառ ապացույցն է։

 

Տարեց հայրը դեռահաս որդուն տանում է խանութ՝ կոշիկ գնելու: Երբ արդեն ընտրել էին կաշիկները, նրանք մոտեցան դրամարկղի մոտ վճարելու :

Մեծ էր վաճառողների զարմանքը, երբ տարեց հայրը դրամապանակի փոխարեն հանեց  տուփ, որի մեջ լիքը կոպեկներ էին: Ըստ երևույթի, այդ ամենը հավաքել է երկար տարիների ընթացքում:

Երբ հաշվեց կոպեկերը և հասկացավ, որ կարող է վճարել որդու կոշիկների համար, նրա դեմքը պայծառացավ:

Այս  ամենը ֆեյսբուքյան իրենց էջում հրապարակել են խանութի աշխատողները և գրել.«Եկեք շնորհակալություն հայտնենք այս հայրիկին: Նա որդու համար կոշիկ է գնել մի քանի տարի խնայած գումարով։ Դուք հրաշալի մարդ ու հայրիկ եք: Ընդունեք մեր հարգանքն ու երախտագիտությունը»:

Նրա այս արարքը ոգևորել է տեղացիներին և արժանացել շատերի գովասանքին:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ