Վախեցեք ձեզնից, երբ մի օր նայեք հայելու մեջ ու այնտեղ մարդ չտեսնեք. Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը ինսթագրամի իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակել և գրել.

«Մենք մեր ժամանակագրության գերին ենք…
Այն ինչ երեկ անընդունելի էր, այսօր տանելի է, իսկ վաղն արդեն կդառնա սովորական:Այդպես է կյանքը ու եթե կա շարժում, կա նաև փոփոխություն:
Փոփոխություններից վախենալ պետք չի`վախեցեք Ձեզնից, երբ մի օր նայեք հայելու մեջ ու այնտեղ մարդ չտեսնեք:


Չարություն, նախանձ, ագահություն, բանբասանք, անեծք, կաշառակերություն, վիրավորանք ու ոչ մի լուսավոր կետ:
Ամեն ինչ հոսում է` քարտեզները փոխվում, աշխարհները նվաճվում ու փոշիանում և միակ բանը, որ մնում է` մեզ ապրեցնում. Դա ՍԵՐՆ է…ԱՍՏԾՈՎ եղեք` ներողամիտ, հանդուրժող, շնորհակալ, կամեցող, կարեկցող, մարդասեր:
ՀԱՂԹԱՆԱԿԻ այլ ճանապարհ ՉԿԱ:
Հավատացեք դա պետք է նախ և առաջ հենց Ձեզ ու միայն Ձեզ»:

Հիշեցնենք, որ Սարգիս Գրիգորյանը կոջ և երեխաների հետ հաստատվել է ԱՄՆ-ում: Չնայած, որ այստեղ նրանք բավականին լավ գումար էին վաստակում, սակայն  համավարակի ժամանակ հաստատված սահմանափակումներից դժգոհ Սարգիսը մեկնեց ԱՄՆ: Նա հայտարարում էր, որ սահմանափակումների պատճառով չի կարողանում աշխատել և գումար վաստակել:

«Դժվար օրեր, իհարկե, ունեցել ենք և ունենք։ Բայց մենք հստակ որոշել ենք, որ պետք է երջանիկ լինենք, իսկ մարդը երջանիկ է առաջինը իր ընտանիքում և երկրորդը՝ երբ զբաղվում է իր սիրած գործով։

Կարծում եմ, որ հոգով ու սրտով որևէ լավ բան արել էինք, որ ճակատագիրը մեզ ընդառաջ եկավ, և մենք այստեղ սկսեցինք զբաղվել մեր սիրած գործով, որովհետև կարծում եմ, որ շատերի մոտ դեպրեսիայի հիմնական պատճառն այն է լինում, որ գալիս են ու սկսում են ուրիշ գործով զբաղվել։ Մենք հավատացինք, և մեզ մոտ ստացվեց, և կարծում եմ, որ արժանի էինք, եթե ստացվեց», հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ԱՄՆ տեղափոխմանը, ասել էր Մանոն։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ