Բաղադրությունը
սմբուկ
մաղադանոս
գազար
կարմիր տաք չիլի պղպեղ
սխտոր
շաքարավազ
աղ
քացախ
բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Սմբուկները լվանում ենք, հեռացնում ենք ծայրերը, այնուհետև կտրատում և թողնում ենք ամբողջ գիշեր մնա:
Գազարը քերում ենք խոշոր քերիչով, ավելացնում մանր կտրատված մաղադանոսը, սխտորը ճզմում ենք, ավելացնում զանգվածին:
Բուսական յուղի մեջ ավելացնել քացախը 1:1 հարաբերակցությամբ, ավելացնել շաքարավազն ու աղը։
Սմբուկը երկայնքով կտրատում ենք երկու մասի, մի մասին քսում ենք գազար-սխտոր խառնուրդով և ծածկում սմբուկի երկրորդ մասը։ Սմբուկը տեղափոխում ենք կաթսայի մեջ՝ վրան շաղ տալով մանրացրած կծու պղպեղը։ Ավելացրեք խառնուրդը, որը ներառում է յուղ և քացախ:
Մեկ օր անց սմբուկները պատրաստ են ուտելու։ Պահում ենք զով տեղում։
Սմբուկը մի խումբ վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմին՝ նորմալ կենսագործունեության համար։
1. Ուղեղի բջիջների ամրացում։ Սմբուկը հակաօքսիդանտ է պարունակում, որն ակտիվորեն փնտրում և ոչնչացնում է ազատ ռադիկալները, որոնք վտանգ են ներկայացնում ուղեղի բջիջների համար։
2. Սրտի առողջության պահպանում։ Ըստ հետազոտություններից մեկի՝ սմբուկի օգտագործումն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։
3. Կօգնի ավելորդ քաշից ազատվելու հարցում։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ամեն անգամ սնունդ օգտագործելիս մի բաժակ սմբուկի հյութ խմել, ինչը թույլ կտա օրգանիզմին չներծծել ճարպերը։
4. Զարկերակային ճնշման իջեցում։ Վերջերս անցկացված հետազոտությունները սմբուկի մեջ պարունակվող նյութերը կապում են զարկերակային ճնշման նվազման հետ։
5. «Որսում» է ազատ ռադիկալներին։ Սմբուկը մեծ քանակով թթու է պարունակում, որը որսում է ազատ ռադիկալները։
Բարի ախորժակ…