Սիրուշոն ԱՄՆ-ում հանդիպել է Քրիստինե Պելպելյանին ու Արմինկային. տեսեք, թե ինչ են հրապարակել նրանք

Հուլիսի 13-ին ԱՄՆ-ում տեղի է ունենալու Սիրուշոյի համերգը: Նա որդու հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սակայն այդ ընթացքում հասցրել է այցելել ԱՄՆ-ում բնակվող ընկերներին՝ Քրիստինե Պելպելյանին և Արմինկային:

Նրանք հիշել են անցյալը, միասին երգել իրար երգերը: Սիրուշոն էլ նշում է, որ իր  «Բաց երկնքի տակ» երգը հրաշալի կկատարեր Քրիստինե Պելպելյանը ու նրանք սկսում են երգել:

Սիուշոն ինսթագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Համերգի մասին, լավ կոլեգաներ լինելու մասին,մամա լինելու մասին, անկախ տարածությունից ու տարիներից՝ լավ ընկերներ լինելու մասին, պատրաստվում ենք հուլիսի 13-ի համերգին»:

Իսկ մինչ այդ Սիրուշոն իր երկրպագուներին ներկայացրեց իր նոր՝ «COME BACK» տեսահոլովակը:

Իսկ օրեր առաջ ներկայացրել էր մեկ այլ տեսահոլովակ ՝ «Օյլե»:

««Օյլե»տրամադրություն է… Առանձին ստուդիայում փակված ու արված ձայնագրությունների շարքից է, որոնք ինձ համար ավելի անձնական են… Բայց հետո երբեմն որոշում եմ դրանցից կիսել իմ ունկնդիրների հետ։ Ամեն երգ չէ, որ արվում է հրապարակելու նպատակով) Սակայն հավատարիմ երկրպագուներիս հետ ուզում եմ երբեմն կիսել նաև այս ստեղծագործություններից…)
Վաչե Տեր-Եղիշյանը տաղանդավոր երաժիշտ է, ում հետ միասին ստեղծել ենք այս երգ-տրամադրությունը, նա գործիքավորել է նաև «301»-ը: Հասկանալու համար, թե ինչ տարբեր կարող են լինել ստեղծագործողների տրամադրությունը ու ստեղծած աշխատանքը, կարող եք լսել երկու երգն ու զգալ»,-գրել էր նա:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ