Պետք չէ ավել գումար ծախսել նոր գնումների վրա.այս իրերը երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս

Յուրաքանչյուր սեզոնի համար նորաձևության  աշխարհն առաջ է քաշում նոր միտումներ, սակայն այդ միտումների վրա ծախսել ամբողջ կարևողությունդ, հիմարություն կլինի, կարելի է ավելի  խելամիտ գնումներ անել:

Չնայած նորաձևության փոփոխականությանը, կնոջ   զգեստապահարանում  պարտադիր պետք է լինեն 5 իրեր, որոնք երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից:

Սպիտակ ֆուտբոլկա

Այն դասական է և բոլոր ժամանակներում չի կորցնում իր ոճը:Այն կարելի է կրել և՛ տաբատների, և՛ կիսաշրջազգեստների, և՛ կեդերի հետ:

Ջինս

Երևի այնպիսի մարդ չկա, ով ջինս չունենա:Ամեն տարի նորաձևության միտումները փոխվում են, բայց մոտ ապագայում դժվար թե այնպես լինի, որ մարդիկ դադարեն ջինսեր կրել:Ջինսերը հարմար են բոլոր առիթների համար, նայած թե ինչ համադրությամբ ես այն կրում:

Պիջակ

Ժամանակին պիջակներ կրում էին գործնական հանդիպումների ժամանակ, իսկ այժմ միտումները փոխվել են և նորաձև է այն կրել ցանկացած առիթի ժամանակ՝ համադրելով այն թե կեդերի, կիսաշրջազգեստների, ինչպես նաև տաբատների հետ:

Սվիտերներ. Դրանք կարելի է կրել և՛ պիջակների, և վերնաշապիկների հետ: Այն շատ հարմար  է ցանկացած լուքի համար:

Կոշիկ-նավակներ. Այն հարմար է ցանկացած ոճի համար՝ զբոսանքի գնալիս, ժամադրության, գործնական:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ