Պատրաստում ենք Քրչիկ․ Այն հաճելի է ճաշակել հատկապես ցուրտ եղանակին

Այսօր առաջարկում ենք Ձեզ հայկական խոհանոցից շատ համեղ ապուր՝ Քրչիկ։

 Ձեզ հարկավոր կլինի․

15 գրամ ցորենի ձավար

100 գրամ կաղամբաթթու

20 գրամ գլուխ սոխ

15 գրամ տոմատի մածուկ

15 գրամ հալած յուղ

80 գրամ կարտոֆիլ

Աղ, պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստել սոխեռած, ավելացնել լավ լվացած, մանրացրած կաղամբի թթու և խաշել մինչև պատրաստ լինելը։ Հարկավոր է պարբերաբար ավելացնել ջուր։

Այնուհետև ավելացնել տոմատի մածուկը, խառնել այն և խաշել ևս 10-15 րոպե։

Մատուցելիս ավելացնել կարմիր պղպեղ և մաղադանոս։

 Բարի ախորժակ

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ