Պա՛պ, հանգիստ եղիր, հաստատ հաղթելու ենք. 44-օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած Ալբերտն այսօր կդառնար 20 տարեկան

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արցախյան երկրրոդ 44-օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 20 տարեկան:

Ալբերտը ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 15-ին, Երևանում: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի փոքր քույր: 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։

 

2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։

2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, ապագա քաղաքաքգետ էր: Զբաղվում էր դուքենդո կարատեով։

Ալբերտի հայտնի նկարը պատերազմի օրերին հայտնվել էին թե՛ տեղական, թե՛ միջազգային լրտվամիջոցների էջերում:

Այդ շրջանում, երբ տարածվեց նրա նկարը, Ալբերտի հայրը ֆեյսբուքյան գրառում կատարեց և հայտնեց, որ տևական ժամանակ է որդուց տեղեկություն չունի: Բոլորը սկսեցին աղոթել Ալբերտի համար՝ սրտատրոփ սպասելով մի նորության:

Նորությունը եղավ, բայց ողբերգական… Ալբերտը զոհվել էր:

Պակաս հերոս չէր հերոսի հայրը՝ Արտակը, չնայած որդու կորստին, ինքն էր բոլորին գոտեպնդում: Նա հորդորեց քաղաքացիներին, որ որդու համար ծաղկեպսակ գնելու փոխարեն կարող են այդ գումարները փոխանցել Համահայկական հիմնադրամին, որն այդ պահին բանակին ավելի պետք էր:

Նա նաև իր մեքենան տրամադրեց բանակին, սակայն խնդրեց, որ որդու լուսանկարը չօգտագործեն գովազդներում:

Ալբերտն այդ լուսանկարում արտացոլում էր հային, պայքարող հային և հույս էր տալիս, որ անպայման հաղթելու ենք:

«Երկու շքանշան ուներ, շատ «դուխով» էր: Չէր մտածում, որ ինչ-որ բան կարող է իրեն խանգարել ծառայության ընթացքում: Ինձ միշտ ասում էր. «Պա՛պ, հանգիստ եղիր, հաստատ հաղթելու ենք: Երբ ինձ հաջողվեց կապ հաստատել որդուս հրամանատարի հետ, նա ինձ  ասաց. «Ձեր տղան իրական հերոս է»», — պատմում է հերոսի հայրը:

Ալբերտը զորակոչվել էր բանակ 2019 թ.-ին, հրետանավոր էր Իր առջև դրված ցանկացած առաջադրանք կատարել է մեծ պատասխանատվությամբ։

Նա ծառայեց անմնացորդ, պատերազմի ժամանակ մեծ կորուստներ հասցնելով թշնամուն։

Պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։

 

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ