Ուրախ լուր. Իմ կյանքի ամենաերջանիկ և ինքնատիպ մեկամսյակն էր. Անի Քոչարը նշանվել է

Ուրախ լուր. Իմ կյանքի ամենաերջանիկ և ինքնատիպ մեկամսյակն էր. Անի Քոչարը նշանվել է

Երեկ լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութեր էր հրապարակել, որոնցից մեկում ծաղիկների կողքին երևում էր մատանի: Այս հանգամանքը չէր վրիպել օգտատերերի ուշադրությունից, Անին էլ մեկնաբանություններում չէր ժխտել, որ նորություն ունի և բոլորին երջանկություն էր մաղթել:

Անի Քոչարը հաստատել է նշանվելու մասին լուրերը, մանավորապես ասելով. Իմ կյանքի ամենաերջանիկ և ինքնատիպ մեկամսյակն էր, ու տա Աստված, որ ողջ կյանքս լողամ այն սիրո և հոգատարության մեջ, ինչ այժմ:

 

Ոչինչ չի կարող մթագնել կանանց մեկամսյակն ու գարնանային տոները, համենայնդեպս ինձ համար: Ես շարունակում եմ նկատել գեղեցիկը, ժպտալ, վայելել ամեն մի օրը, որը մեզ տրված է:


Ամեն օր մեդիաների հետ «մեռնել» և «հարություն առնելու» փոխարեն ապրե՛ք, և քիչ տրվեք ցայտնոտին և հոռետեսությանը:
Սիրեք և սիրվեք, միայն սերն է ապրեցնում և միայն սերը կփրկի աշխարհը,- գրել է Անի Քոչարը:

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ