Նոր՝ վերագտած կյանք. 24 տարեկան կինը, շնորհիվ քրոջ լյարդի մի մասի՝ կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկը կշարունակի մայր ունենալ. Տեսանյութ

Նոր՝ վերագտած կյանք. 24 տարեկան կինը, շնորհիվ քրոջ լյարդի մի մասի՝ կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկը կշարունակի մայր ունենալ. Տեսանյութ

Ամանորի ամենամեծ նվերը՝ հիվանդասենյակում:

Իհարկե, դա ծաղիկներն ու քաղցրավենիքը չէ, այլ վերադարձված կյանքը:

24 տարեկան աղջկա համար այստեղից սկսվում է ոչ միայն նոր տարին, այլև նոր՝ վերագտած կյանքը: Նա կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկ երեխան կշարունակի մայր ունենալ՝ շնորհիվ մորաքրոջ լյարդի մի մասի և Աստղիկ բժշկական կենտրոնի մասնագիտական թիմի, ովքեր իրականացրեցին Անահիտի լյարդի փոխպատվաստումը՝ երկրորդ նման վիրահատությունը Աստղիկ բկ-ում և Հայաստանում. կենդանի դոնորից՝ չափահաս ռեցիպիենտին:

Այս մասին կարդում ենք Աստղիկ ԲԿ-ի Ֆեյսբուքյան էջից:

Վիրահատությունը կատարվեց դեկտեմբերի 14-ին, բժիշկների թիմը վիրահատարանում անցկացրեց 8 ու կես ժամ: Լյարդի փոխպատվաստման առաջին վիրահատությունը հաջողությամբ կատարած նույն բժիշկներն էին՝
Աստղիկ բկ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանի և վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանի գլխավորությամբ:

Վիրահատությանն աջակցելու համար Աստղիկ բկ էր ժամանել նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը։

Հենց առաջին վիրահատության մասին տեղեկությունն էլ փոխեց Անահիտի ճակատագիրը:

Այն, որ ինքը լյարդի ցիռոզ ունի, գիտեր ավելի քան երկու տարի: Կյանքը փրկելու միակ միջոցը լյարդի փոխպատվաստումն էր։

Մի քանի ամիս առաջ լսեցին ամենասպասված լուրը՝ Հայաստանում կատարում են լյարդի փոխպատվաստում: Մնացածն արդեն կազմակերպվեց Աստղիկ բկ-ում, որը լիարժեք պատրաստ էր բարձրակարգ վիրահատության և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների համար: Անահիտի համար դոնոր դարձավ քույրը՝ Գայանեն, ում ևս տանը սպասում են իր երկու փոքրիկները:

Թանկարժեք ու մարդկային կյանք փրկող այս վիրահատության համար այստեղ չեն խնայում ոչինչ՝ ոչ սեփական միջոցները, ոչ բժշկի ջանքերը, ոչ էլ մարդկային սովորական, բայց շատ կարևոր վերաբերմունքը:
Ամանորի հրաշքը գուցե հենց սա է…

Մանրամասները դիտեք հետևյալ տեսանյութում

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ